Դաշնակցային պարտավորությունները միշտ երկկողմանի ճանապարհ են, ուստի, եթե հետ նայեք, ապա ոչ Հայաստանի գործող, ոչ էլ նախորդ կառավարությունը Ռուսաստանին Ղրիմի վերամիավորման վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Վոյտոլովսկին։ Նա պարզաբանեց, որ եթե Ղրիմի հարցում լիներ Հայաստանի իշխանության ավելի հետեւողական դիրքորոշում, ապա, միգուցե, Ռուսաստանի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակում եւ ընդհանրապես շատ ավելի մեծ լիներ։ Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հանդեպ իր բոլոր ռազմական պարտավորությունները՝ մնացել է Գյումրիի բազան, ռուս խաղաղապահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտում, Ռուսաստանը դիվանագիտական ճանապարհով դադարեցրել է 44-օրյա պատերազմը։ «Մենք տեսել ենք այլ երաշխավոր երկրների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը։ Նրանք ուղղակի անտեսել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին։ Ռուսաստանը միջամտեց գործընթացին եւ հասավ գործընթացի տեղափոխմանը քաղաքական-դիվանագիտական ուղի։ Այո, դրանից հետո եղան էքսցեսներ, եղան Ադրբեջանի նոր գործողություններ, հայ-ադրբեջանական բախումներ՝ եւ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Եթե Հայաստանի եւ՛ նախկին, եւ՛ ներկա իշխանությունները ավելի հստակ դիրքորոշում ընդունեին ոչ միայն Ղրիմի, այլեւ ԼՂՀ-ի, նրա կարգավիճակի, անկախության ճանաչման, Հայաստանին միանալու եւ այլնի վերաբերյալ, ապա դաշնակցային պարտավորությունները կարող էին այլ կերպ կիրառվել»,- ընդգծեց Վոյտոլովսկին։
20:21
20:02
14:44
14:15
12:44
12:13
17:40
16:12
14:42
14:05
13:55
13:33
12:45
11:45
11:23
10:45
10:22
09:52
09:37
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28