ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Սիրելի´ հայրենակիցներ
Տարեմուտի նախաշեմին յուրաքանչյուրս ամփոփում է անցնող տարվա ձեռքբերումները, վերարժևորում ունեցածն ու նախանշում անելիքները: Անցնող տարին բարդ ու մարտահրավերներով լի էր ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար: 2022 թվ0ականին տեսանելի և շոշափելի աշխատանք է կատարվել ինչ-որ չափով թեթևացնելու 2020 թ աշնանային արյունոտ պատերազմի զրկանքներն իրենց ուսերին կրած մեր համերկրացիների հոգսը: ԱՀ խորհրդարանն անցած տարվա ընթացքում նույնպես հավատարիմ է մնացել իր ստանձնած առաքելությանը: Բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, հայտարարությունները և Ազգային ժողովի խմբակցությունների գործունեությունը միտված էին միմիայն Արցախի Հանրապետության և ժողովրդի շահերին Ճակատագրորեն մեզ վիճակված հայրենիքում պայքարել և դիմակայել ենք բազում փորձությունների։Այսօր էլ շարունակում ենք դիմագրավել աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերներին: Արցախի ժողովուրդը կանգնած է գոյաբանական և ապրելու իրավունքի իրացման խնդրի առջև: Արցախի շրջափակման հետևանքով մեր ժողովուրդը գտնվում է հումանիտար աղետի շեմին: Թանկագի´ն հայրենակիցներ Լիահույս եմ՝ Աստծո օրհնությամբ ու հավատով լցված կհաղթահարենք այս ճգնաժամը ևս: Կարևորում եմ նոր իրավիճակի ու առկա մարտահրավերները հաղթահարելու մեր հայրենակիցների ջանքերի մեկտեղումը, համայն հայության կարողությունները ազգային պետական շահերին ուղղելու անհրաժեշտությունը: 2023թ․ ակնկալիքներն ավելին են. մեզ սպասում են բազում խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ուժերի մեկտեղում՝ ի սպաս և ի նպաստ բոլորիս: Դժվարություններով և փորձություններով անցած 2022 թվականից քաղած դասերը, արձանագրած փոքրաթիվ ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգևորությամբ սկսելու հնարավորություն տան: Բարեկեցություն, բարօրություն, անխախտ խաղաղություն և անկոտրում ոգի եմ մաղթում բոլորիս:
20:21
20:02
14:44
14:15
12:44
12:13
17:40
16:12
14:42
14:05
13:55
13:33
12:45
11:45
11:23
10:45
10:22
09:52
09:37
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28