Մեծ Բրիտանիան թագավորությունում միջուկային վառելիքի արտադրությունն ավելացնելուն հատկացրել է 75 մլն ֆունտ սթեռլինգ (90,5 մլն դոլար)։ Ինչպես նշվել է հայտարարությունում, որը երկուշաբթի տարածել է բիզնեսի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության բրիտանական նախարարությունը, դա արվում է հանուն Ռուսաստանի վառելիքի մատակարարումից կախումը կրճատելու։
«Հունիսին Յոթնյակի խմբի երկրների ղեկավարները պայմանավորվել են իրականացնել համաձայնեցված գործողություններ՝ Ռուսաստանից միջուկային վառելիքից կախումը կրճատելու նպատակով, այդ թվում՝ ջանալ դիվերսիֆիկացնել ուրանի մատակարարումները եւ միջուկային վառելիքի արտադրության հզորությունները։ Ներկա պահին Ռուսաստանին է պատկանում ուրանի մշակման համաշխարհային հզորությունների 20 եւ դրա հարստացման հզորությունների 40 տոկոսը,- նշել են գերատեսչությունում։- Բրիտանական Միջուկային վառելիքի ֆոնդը 75 մլն ֆունտ սթեռլինգով կամրապնդի երկրի էներգետիկ անվտանգությունը՝ խթանելով ներդրումները երկրի տարածքում միջուկային վառելիքի արտադրության մեջ, այդ թվում առաջավոր տեխնոլոգիաների ներդրմամբ»։
Կառավարության ֆինանսավորումը պետք է հատկացվի թագավորությունում ուրանի արդյունահանման եւ վերամշակման հզորությունների ստեղծմանը։ Այդ նպատակների համար 13 մլն ֆունտ սթեռլինգ (15,7 մլն դոլար) հատկացվել է միջուկային արտադրություններին անգլիական Փրեստոնում, որը վառելիքով ապահովում է բրիտանական գազասառեցվող ռեակտորները։ 50 մլն ֆունտ սթեռլինգի (60 մլն դոլար) կարող են հավակնել այն ընկերությունները, որոնց նախագծերն էապես կնպաստեն միջուկային վառելիքի շուկայի դիվերսիֆիկացմանը։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Մեծ Բրիտանիայում թեթեւ ջրով ռեակտորների արտադրությանը, ինչպես նաեւ վառելիքի նոր տեսակներին փոքր մոդուլային ռեակտորների համար։
Բրիտանական միջուկային արդյունաբերության ասոցիացիայի ղեկավար Թոմ Գրեյթրեկսը հույս է հայտնել, որ կառավարական նախագիծը հետագայում թույլ կտա Մեծ Բրիտանիային ավելացնել միջուկային վառելիքի արտահանումը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02