Հունվարի 3-ին, ժամը 04.00-ին, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի մի բնակիչ ոստիկանություն հաղորդում էր տվել, որ հունվարի 2-ի ժամը 23.30-ից հունվարի 3-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռները՝ բաց, իսկ բանալին մեքենայի մեջ լինելու հանգամանքից, տան մոտից առևանգել են իր «Օպել» մակնիշի մեքենան:
Ահազանգը ստանալուն պես ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը մեկնում է Ախուրյան գյուղ:
Ոստիկանությունից հայտնում են, որ մինչ պարզվում էին կատարվածի հանգամանքները, Շիրակի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ՝ ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 95-րդ կմ-ին նկատում են մի տղամարդու: Մոտենալով՝ տեսնում են, որ բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի:
Պարզվում է՝ Ախուրյան գյուղի բնակիչ է, 36 տարեկան: Նա պարեկներին հայտնում է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի նշված հատվածում «Օպել» մակնիշի մեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով: Պարզվում է՝ «Օպելը» փախցրել էր համագյուղացու տան մոտից:
36-ամյա ախուրյանցին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Անիի բաժին, որտեղից էլ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանության Ախուրյանի բաժին:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03