Լուիզիանայի շերիֆի նախկին տեղակալը 100 տարվա ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել սեռական բնույթի մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Իշխանությունները հայտնել են, որ 47-ամյա Դենիս Պերկինսն իր կյանքի մնացած մասը կանցկացնի բանտում այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել մի շարք հանցագործությունների մեջ՝ սկսած բռնաբարությունից, երեխաների հանդեպ դաժան վերաբերմունք պատկերող նկարներից ու վիդեո-վուայերիզմից եւ վերջացրած «մարմնական նյութերով սնունդը վարակելով»: Նա չի կարող պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ Մինչեւ 2019-ին իր ձերբակալվելը, Պերկինսը 17 տարի Լիվինգսթոն շրջանի շերիֆի տեղակալ է եղել։ Ձերբակալվել է նաեւ նրա նախկին կինը՝ Սինտիա Պերկինսը, որը նախկինում դպրոցի ուսուցչուհի է եղել։ Նա իրեն մեղավոր է ճանաչել 41 տարվա ազատազրկման դիմաց՝ այն համաձայնագրի շրջանակներում, որը կպարտավորեցնի նրան ցուցմունք տալ Դենիս Պերկինսի դեմ: Պերկինսի ընտանիքն ուշադրության կենտրոնում է հայտնվել Անհետ կորած եւ շահագործման ենթարկվող երեխաների ազգային կենտրոնին հաղորդումներից հետո: IP հասցեն, որը կապված է զույգի տան հետ, իշխանություններին ստիպել է առգրավել հազարավոր տեսանյութեր եւ լուսանկարներ: Քննիչները ամուսիններին 2019 թվականի հոկտեմբերին են ձերբակալել։ Փաստաբանն ասել է, որ ամուսիններին առաջադրված մեղադրանքների հիմնական մասը կապված է մինչեւ 13 տարեկան երեխայի հետ։ Ամուսիններին 2019 թվականին մի քանի ամիս շարունակ բռնաբարության, բռնաբարության փորձի, վիդեո-վուայերիզմի եւ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի պատկերներ ստեղծելու մեղադրանք է առաջադրվել։
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01