ARM | RUS |

Video. Միավորված կոլեգիայի նիստ Երևանում

17.10.16 | 23:05

Հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ:
«Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության պատվիրակությանը դիմավորեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանը:
Ռուս գործընկերների պատվիրակությունը երևանյան այցը սկսեց Ծիծեռնակաբերդից, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այցելեցին Ցեղասպանության թանգարան, ինչպես և խորհրդանշական եղևնի տնկեցին հուշահամալիրի ծառուղում:
Այնուհետև Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին ընդունեց Հայաստանի Հանարապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկու գերատեսչությունների Միավորված կոլեգիայի նիստը բացվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի նախագահությամբ:
Մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ու Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարությունից, գերատեսչությունների կենտրոնական ապարատների վարչությունների պետեր, ինչպես և ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցատեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոնովալովը:
Միավորված կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը:
Ողջունելով Միավորված կոլեգիայի անդամներին ու նիստի մասնակիցներին՝ Վլադիմիր Գասպարյանը, մասնավորապես, նշեց.«Միավորված կոլեգիան շարունակում է մեր գերատեսչությունների կառուցվածքային ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետության բարձրացման կարևոր մեխանիզմ մնալ հանցավորության դեմ պայքարում, քանի որ նրա շրջանակում քննարկվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ու խնդիրների ողջ սպեկտրը, ճշտվում են դիրքորոշումներն ու համատեղ մշակվում կոնկրետ քայլեր՝ ինչպես մեր պետություններում քրեածին իրավիճակի բարելավման, այնպես էլ արդի մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի գործում:
Բացառություն չէ նաև Միավորված կոլեգիայի այսօրվա նիստը, որի ընթացքում կդիտարկվեն հետախուզման ոլորտում երկու գերատեսչությունների համագործակցությանն ու Ռուսաստանի ՆԳՆ և Հայաստանի ոստիկանության փորձաքրեագիտական ստորաբաժանումների փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Կարծում եմ, որ ելույթ ունեցողները առավելագույնս մանրամասն կանդրադառնան առկա հիմնախնդիրներին և կոնկրետ առաջարկներ կանեն մեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված կառուցողական միջոցների մշակման վերաբերյալ:
Ցանկանում եմ կառուցողական աշխատանք մաղթել բոլորիս և վստահություն հայտնել, որ Միավորված կոլեգիայի այսօրվա նիստն ու մեր ընդունած որոշումները նոր մակարդակի կբարձրացնեն մեր համագործակցությունը»:

Դուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար ընդգծեց երկու գերատեսչությունների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը հանցավորության դեմ պայքարում. «Դա հատկապես հրատապ է արդի պայմաններում՝ կապված քրեական մարտահրավերների ուժգնացման հետ: Խոսքն առաջին հերթին միջազգային ահաբեկչության, անդրազգային հանացավորության, ապօրինի միգրացիայի, թմրամիջոցների ու զենքի անօրինական շրջանառության, մարդկանց առևտրի մասին է: Ռուսաստանում և Հայաստանում օպերատիվ իրավիճակի բոլոր տարբերություններով հանդերձ՝ նշված մարտահրավերները հավասարապես վտանգավոր են մեր պետությունների համար: Այս սպառնալիքնրին հակազդելու և երկու երկրների տարածքներում իրավակարգի ապահովման գործում հանգուցային դեր ունեն մեր գերատեսչությունները, որոնց համագործակցությունը էականորեն ամրապնդվել է վերջին տարիներին: Այսօր այն հիմնվում է ամուր միջազգային իրավական հենքի վրա, ակտիվորեն գործում ինչպես երկկողմ , այնպես էլ բազմակողմ հիմքերով: Մենք արդյունավետ համագործակցում ենք տարբեր հարթակներում, նախևառաջ՝ Միավորված կոլեգիայի ու ՀԱՊԿ ձևաչափերով: Իրավապահ ոլորտում համագործակցության ամրապնդման լրացուցիչ հնարավորություններ բացվեցին Եվրասիական միությանը Հայաստանի միանալուց հետո: Նման ծավալուն նախագծի իրականացումն, անշուշտ, ավելի բարդ ու պատասխանատու խնդիրներ է դնում անդամ պետությունների առաջ, որոնց լուծումը պահանջում է բոլոր ոստիկանական գերատեսչությունների ջանքերի միավորում: Համոզված եմ, որ այս պայմաններում մեր երկկողմանի համագործակցության նշանակությունը միայն աճելու է: Միավորված կոլեգիայի ձևաչափով համատեղ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ այն ոչ փոքրաթիվ խնդիրների արդյունավետ լուծման լավագույն միջոցն է»:

Միավորված կոլեգիայի նիստի օրակարգում երեք հարց էր:
Հետախուզման ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ՆԳՆ համագործակցության մասին զեկույցներով հանդես եկան ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը և Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վիկտոր Գոլովանովը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական ստորաբաժանումների փոխգործակցության հեռանկարներն իրենց զեկույցներում ներկայացրին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Սաֆարյանը և «Ռուսաստանի ՆԳՆ փորձաքրեագիտական կենտրոն» դաշնային պետական հաստատության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Պյոտր Գրիշինը:
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի 2017 թվականի աշխատանքային պլանի նախագծի վերաբերյալ զեկուցեց ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը:
Քննարկումների արդյունքներով օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին որոշումներ և ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթեր:
Միավորված կոլեգիայի երևանյան նիստի արդյունքներն ամփոփեցին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Նիստի մասնակիցներին շնորհակալություն հայտնելով արդյունավետ ու կառուցողական աշխատանքի համար ՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց.«Հարկ է նկատել, որ նիստի ընթացքում քննության առնված հիմնահարցերի լուծման համար անհրաժեշտ է տքնաջան և մանրակրկիտ, հետևողական աշխատանք: Միավորված կոլեգիայի ընդունած որոշումները, անկասկած, նոր ազդակ կլինեն դիտարկվող ոլորտներում օպերատիվ համագործակցության և աշխատանքների արդյունավետության բարձրացման համար:
Դրա հետ մեկտեղ, ցանկանում եմ նշել, որ հասարակական զարգացումների գործընթացով պայմանավորված՝ ոչ պակաս արագությամբ փոխակերպվում է նաև հանցավորությունը՝ օգտագործելով գիտատեխնիկական առաջընթացի նվաճումները: Դա իր հետքն է թողնում հանցավորության ձևերի, ծավալների փոփոփոխության, անհատի, հասարակության և պետության համար նրա վտանգավորության վրա:
Այդ գործընթացները լիարժեք վերաբերում են ահաբեկչությանը, թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, մարդկանց առևտրին, կիբերհանցավորությանը, անօրինական միգրացիային և հանցավորության այլ վտանգավոր դրսևորումների:
Գիտակցելով նշված սպառնալիքների վտանգավորությունը՝ չափազանց կարևոր է օպերատիվ տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը քրեական ուղղվածություն ունեցող հանցավորության դեմ պայքարում, հատկապես նրա օպերատիվ բաղադրիչի շրջանակում՝ ընդհանուր գնահատականի, միասնական քաղաքականության և համատեղ գործողությունների կազմակերպչական հիմունքների մշակման համար:
Համոզված եմ, որ այս դիրքորոշումն առաջնահերթ է նաև Ռուսաստանի ՆԳ նախարարության համար: Պատահական չէ, որ Միավորված կոլեգիայի հաջորդ նիստի աշխատանքային պլանում ընդգրկել ենք հենց այդ հարցերը»:

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստի ավարտից հետո Վլադիմիր Գասպարյանն ու Վլադիմիր Կոլոկոլցևը պատասխանեցին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին:


Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ...

00:00

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

00:00

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47