Կոսովոյում եւ Մետոհիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային առաքելությունը (KFOR) մերժել է Կոսովո եւ Մետոհիա սերբական ուժայիններ մտցնելու Սերբիայի հայտը։ Այս մասին TV Pink-ի եթերում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Նրանք Սերբիայի կառավարությանն ուղղված մանրամասն կազմված նամակում, որը ես նույնպես ստացել եմ, պատասխանել են, որ Կոսովոյի եւ Մետոհիայի տարածք սերբական բանակի վերադարձի անհրաժեշտություն չեն տեսնում, ընդ որում՝ հղում են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձեւին։ Բայց նրանք հղումն արել են բանաձեւի միայն մի մասին, քանի որ իրավունք չունեն մերժել [բանաձեւի համաձայն]»,- ասել է Վուչիչը։ «Ես այլ պատասխան չէի սպասում KFOR-ից, հիմա հարց է առաջանում՝ կգնա՞նք արդյոք մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Եթե վաղը գնանք, Ռուսաստանը մեզ կաջակցի, նա կպահանջի, հետո ի՞նչ։ ՄԱԿ-ի ԱԽ-ում կքվեարկեն, որ թույլ չեն տալիս սերբական բանակին եւ ոստիկանությանը վերադառնալ [Կոսովո եւ Մետոհիա]։ Բացի այդ, մեզ երեք օր թույլ տվեցին խոսել, երեք օր շարունակ մեր վարկանիշը Սերբիայում բարձրացավ ։ Եկեք հնարավորություն թողնենք [չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբինա] Կուրտիին մեկնաբանելու, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն վերջապես հստակ խոսել է այս հարցի շուրջ»,- շարունակել է նախագահը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Սերբիան առաջարկել էր ուղարկել 100-1000 զինվորական եւ ոստիկան մտցնել երկրամաս եւ համապատասխան հարցում էր ուղարկել KFOR-ին։ Այս որոշումը անցած տարվա դեկտեմբերի 15-ին կայացած նիստում հանրապետության կառավարությունը միաձայն է ընդունել։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02