Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է Գերմանիային, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառված վնասների համար Լեհաստանին փոխհատուցում վճարելու հարցով Վարշավայի հետ բանակցություններից հրաժարվելը «մեծ խնդիր» կառաջացնի երկրի իմիջի համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին։ Ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Գերմանիայի իշխանությունները Վարշավային տեղեկացրել են, որ փոխհատուցման հարցը փակված են համարում և այս թեմայով երկխոսություն չեն վարի։ «Այս պատասխանը, դրա ձևը մեկ նախադասությամբ, ցույց է տալիս հեռուն գնացող ամբարտավանություն, զոհերի նկատմամբ հարգանքի բացակայություն»,-ասաց Յաբլոնսկին։ Նրա խոսքով՝ այդ պատասխանը, նրա ձևը ու ոճը մեծ իմիջային խնդիրներ են լինելու Գերմանիայի համար։ «Որովհետև մենք դրա մասին շատ բարձր ենք խոսելու: Գերմանիան իր մասին ասում է, որ ուզում է լինել բարոյական պետություն, որը թրենդեր է սահմանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի առումով, բայց միևնույն ժամանակ անում է նման բան, դա մեծ խնդիր կլինի իրենց համար: Նրանք շատ կամաչեն դրա համար»,-զգուշացրել է Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։ 2022թ. սեպտեմբերի 1-ին Լեհաստանի իշխանությունները ներկայացրել են հանրապետության փորձագետների կողմից պատրաստված եռահատոր զեկույցը 1939-1945 թվականներին նացիստական Գերմանիայի հարձակման և գերմանական օկուպացիայի հետևանքով Լեհաստանի կրած կորուստների մասին։ Հայտարարված ընդհանուր գումարը կազմել է մոտ 1,3-1,5 տրլն դոլար: Հոկտեմբերի 3-ին Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն նոտա է ստորագրել՝ Գերմանիայից փոխհատուցում վճարելու պահանջով։
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01