Glory չորաբեռնանավը Սուեզի ջրանցքում ծանծաղուտն է ընկել, նավաքարշները փորձում են հանել այն ծանծաղուտից, տեղեկացրել է Leth միջազգային ծովային գործակալությունը։
«Glory չորաբեռնանավը ծանծաղուտն է ընկել այն պահին, երբ միացել է դեպի հարավ գնացող (նավերի) պարեկախմբին ալ Կանտարի մոտ։ Սուեզի ջրանցքի վարչությանը պատկանող նավաքարշները փորձում են հանել այն ծանծաղուտից»,- տեղեկացրել է ծովային գործակալությունն իր Թվիթերում։
Սուեզի ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբիայի խոսքով, որը մեկնաբանել է միջադեպը «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին, «չորաբեռնանավի ծանծաղուտում հայտնվելը չի փակել նավերի ճանապարհը եւ չի խանգարել նավագնացությանը ջրանցքում»։
400 մետր երկարություն ունեցող Ever Given կոնտեյներատարը, որը Չինաստանից ուղղություն էր վերցրել դեպի Ռոտերդամ՝ Պանամայի դրոշի ներքո, 2021թ. մարտի 23-ին ծանծաղուտն էր ընկել Սուեզի ջրանցքի 151-րդ կիլոմետրում՝ վեց օրով արգելակելով նավանցումը։ Նավը ծանծաղուտից հանել են մարտի 29-ին, մի քանի փորձերից հետո, գործողությանը մասնակցել է ավելի քան 15 նավաքարշ, որից հետո նավարկությունը վերսկսվել է։ Միջադեպի պատճառով հերթի սպասող վերջին 422 նավերը ջրանցքն անցել են ապրիլի 3-ին։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02