Ռազմավիրական ճանապարհի (Կովկասյան լեռնաշղթայով անցնող և Վլադիկավկազ ու Թբիլիսի քաղաքները միացնող ճանապարհը ) մի հատվածում երթևեկության սահմանափակումների պատճառով Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում կուտակվել է մի քանի հարյուր բեռնատար, հայտնել է Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից
«Ճանապարհներին Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետով անցնելու սպասող բեռնատարների թիվը 615 է: Տոնական հանգստյան օրերին անցակետով պետական սահմանը երկու ուղղություններով հատել է 24 680 փոխադրամիջոց և 65 840 մարդ», - ասել է Տոմաևը կառավարության աշխատակազմի խորհրդակցության ժամանակ։
Նա հավելել է, որ ներկայում Ռազմավիրական ճանապարհի տեղամասով երթևեկությունը փակ Է խոշոր բեռնատար ավտոմեքենաների համար:
Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ի գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ Վլադիկավկազից մինչև Լարս բնակավայր Ռազմավիրական ճանապարհով խոշոր բեռնատար ավտոմեքենաների երթևեկության սահմանափակումներ են մտցվել հունվարի 8-ից՝ Վրաստանի տարածքում եղանակի վատթարացման պատճառով, և գործելու են մինչև հետագա ծանուցումը:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային երթուղին Է, որը Ռուսաստանի հետ Է կապում ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը։
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55