Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը՝ 2023թ. փետրվարի 1-ից բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն ներդնելով անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ։
Նախատեսվող բարեփոխման շրջանակում՝ նախարարությունը գործընկեր կազմակերպությունների միջոցով 2022թ. վերջին վերապատրաստել է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների առաջին խմբին, որոնք նախապես գրանցվել էին առցանց դիմումների հարթակում։
Վերապատրաստումների ընթացքում մասնագետները հնարավորություն են ունեցել ծանոթանալ հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ հաշմանդամության սահմանման նոր մոդելին, դրա գործարկման մանրամասներին։
Վերապատրաստումներն իրականացվել են Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ՝ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից։
Հիշեցնենք, որ Անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելը հնարավորություն կտա ոչ միայն գնահատել փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմած քաղաքացիների առողջական խնդիրները, այլև բազմակողմանիորեն վերլուծել նրանց գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները՝ ապահովելով սոցիալական ներառմանն ու նրանց կարիքների բավարարմանն ուղղված ծառայություններ:
Նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն ներդնել ֆունկցիոնալության սահմանափակումները դասակարգող կառուցակարգ, անձի ֆունկցիոնալությունը գնահատել «թեթև, միջին ծանրության, ծանր, խորը խնդիրներ» հասկացությունների հիման վրա․ երեխաների ֆունկցիոնալության սահմանափակումը նույնպես կգնահատվի վերոնշյալ դասակարգումների համատեքստում:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02