Հիմնական ընդդիմադիր գործիչները իսրայելցիներին կոչ են արել դուրս գալ փողոց՝ պայքարելու «ժողովրդավարությունը ոչնչացնող միջոցների» դեմ, գրում է Times of Israel-ը:
Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցը, ով գլխավորում է ընդդիմադիր աջ կենտրոնամետ «Ազգային միաբանություն» կուսակցությունը, իր խմբակցության անդամներին ասել է, որ դատական բարեփոխումների կառավարության ծրագիրը կհանգեցնի «քաղաքացիական պատերազմի»: Նա հանրությանը կոչ է արել դուրս գալ փողոց՝ հավելելով. «Եկել է զանգվածային ցույցեր անելու ժամանակը. ժամանակն է երկիրը ցնցելու»
Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը, կրկնելով դատական բարեփոխումների ծրագրի վերաբերյալ Գանցի քննադատությունը, զգուշացրել է, որ «սա ծայրահեղ ռեժիմի փոփոխություն է», իսկ բարեփոխումները «քանդում են ժողովրդավարությունը»: Լապիդը, ելույթ ունենալով իր խմբակցության հանդիպման սկզբում, խոստացել է շարունակել փողոցային ակցիաները, որոնք նա անվանել է «պատերազմ հանուն մեր տան»:
Ավելի վաղ արդարադատության նախարար Յարիվ Լեւինը ներկայացրել էր «կառավարության խորը բարեփոխման ծրագրի առաջին փուլը, որը ներառում է Կնեսետի կողմից չեղյալ համարելու մեխանիզմի ստեղծում՝ դատարանի կողմից անվավեր ճանաչված օրենքները վերականգնելու, դատավորների նշանակման վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու համար։
Գանցն ասել է, որ «պետությունը սիրող լիբերալ աջերը» պետք է «առաջինը լինեն ցուցարարների շարքում» եւ պաշտպանեն այն, ինչին հավատում են՝ «ոչ թե Նեթանյահուի կամ կառավարության, այլ ժողովրդավարության ոչնչացման եւ այս անսանձ, կործանարար քայլի դեմ»։
Արձագանքելով Գանցին՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է իր նախկին քաղաքական գործընկերոջը «աղետի սերմեր ցանելու» հարցում։
«Ես լսել եմ, թե ինչ է ասել Գանցը, եւ ես ցնցված եմ», - ասել է Նեթանյահունէ հավելելով, որ Գանցի հայտարարությունները «Կնեսետի կողմից խռովության կոչ են»։
Շաբաթ երեկոյան Թել Ավիվում տեղի ունեցած մեծ ցույցին՝ ընդդեմ դատաիրավական բարեփոխումների կառավարական հարթակի, եղել են պաստառներ, որոնք համեմատում էին կառավարությանն ու արդարադատության նախարարին նացիստների հետ:
«Երբ ինչ-որ մեկը չի դատապարտում արդարադատության նախարարին նացիստի եւ Իսրայելի կառավարության Երրորդ ռեյխի հետ համեմատելը, նա աղետի սերմ է ցանում»,- հավելել է Նեթանյահուն։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02