Ադրբեջանն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը իր ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ, գրում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
«Այսօր երկու երկրները ձգտում են զարգացնել եւ խորացնել հարաբերությունները, եւ ես վստահ եմ, որ երկու երկրների պաշտոնյաները մեծ ցանկություն ունեն զարգացնել հարաբերությունները»,- ասել է նա՝ ընդգծելով․ «Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային եւ համաշխարհային ասպարեզում, եւ որքան մոտ լինեն տարածաշրջանի երկրները, այնքան լավ տարածաշրջանի համար, եւ ոչ տարածաշրջանային երկրները չպետք է միջամտեն այս հարցում»:
«Մենք չենք ընդունում սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությունները (կովկասյան տարածաշրջանում)»,- ասել է նա՝ հավելելով, որ Թեհրանը «հստակ դիրքորոշում ունի Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման հարցում, եւ մենք պատրաստ ենք զարգացնել առեւտրային եւ տարանցիկ փոխանակումները»
Գաֆարովան, իր հերթին, ասել է, որ երկու երկրներին միավորում է ոչ միայն աշխարհագրությունը և սահմանների մոտ լինելը, «մենք մուսուլման ենք, եւ Իրանի բնակչության մեծ մասը խոսում է ադրբեջաներեն»
«Երկու երկրների միջեւ համագործակցության շատ ոլորտներ կան, սակայն կան տարբեր խնդիրներ, որոնք ազդում են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Մենք աջակցում ենք խաղաղությանն ու անվտանգությանը եւ ցանկանում ենք, որ տարածաշրջանում կայունություն լինի», – եզրափակել է նա:
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44