«Փաստ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հյուրանոցային ծառայությունների գնի փոխհատուցման միջոցով ակտիվացնել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի զբոսաշրջային հոսքերը: Համապատասխան նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման: Հիմնավորման մեջ նշվում է, որ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում առկա մահճակալային ֆոնդն այս պահին օգտագործվում է իր միջին սեզոնային ծանրաբեռնվածությունից պակաս չափով, սակայն տնտեսվարողները պատրաստ են ընդունել ավելի մեծ թվով զբոսաշրջիկների: Միևնույն ժամանակ, կապված վերջին շրջանում Հայաստան տեղափոխված մեծ թվով նոր բիզնեսների ակտիվությամբ, երևանյան հյուրանոցային տնտեսության օբյեկտները գործում են մեծ ծանրաբեռնվածությամբ:
Նշված անհամաչափությունը որոշակիորեն մեղմելու, ինչպես նաև ձմեռային սեզոնին անցումը սահուն կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել որոշակիորեն ուղղորդելու հյուրանոցային ծառայություններից օգտվողներին: Այսպես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ 2022 թ. դեկտեմբերի 1-ից 2023 թ.-ի մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտում մատուցված ծառայություններից օգտվող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում՝ ծառայության գնի 60 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 3 մլն դրամը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել լրացուցիչ մոտ 2500 զբոսաշրջիկի այցելություն Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, որոնք կստեղծեն լրացուցիչ եկամուտներ ինչպես հյուրանոցային տնտեսության, այնպես էլ հանրային սննդի օբյեկտների և այլ տնտեսվարողների համար:
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է պետբյուջեից ծախսել մոտավորապես 45 մլն դրամ: Նշված գումարը հաշվարկվել է` հիմք ընդունելով զբոսաշրջային գործակալությունների և հյուրանոցային տնտեսության օբյեկտների ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքները, ինչպես նաև նախորդ ժամանակաշրջանի վիճակագրական տվյալները, ենթադրվում է, որ մոտ 2500 հոգի (աշխատակից) կօգտվի հյուրանոցային ծառայություններից: Նախատեսվում է նաև, որ միջինում կիրականացվի 2 գիշերակաց` յուրաքանչյուր գիշերակացի համար վճարելով միջինը 20 000 դրամ, ընդ որում՝ միջին գինը որոշվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային համալիրների գների վերլուծության արդյունքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14