«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ միջազգային կազմակերպությունները, արեւմտյան երկրների մի քանի դեսպաններ վերջերս «բողոքի նոտա» են հղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը առ այն, որ վերջիններս, դեռեւս ավագանու ընտրությունը չկայացած, պարբերաբար հայտարարում են, թե ՔՊ-ն հաղթելու է, եւ հաջորդ քաղաքապետն իրենցից է լինելու:
Մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանից, որն ասաց, թե նման տեղեկություն չունի. «Ձեզնից եմ առաջին անգամ լսում»: Մեկ այլ պատգամավոր, կուսակցության վարչության մյուս փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Բնականաբար, եթե թեկնածուն մենք ենք առաջադրել, վստահություն ունենք, որ կհաղթի։ Բայց, ճիշտն ասած, ես չեմ հիշում, որ իշխանության ներկայացուցիչները նման հայտարարություններ արած լինեն, որ մի հատ էլ «բողոքի նոտա» ստանանք դրա համար»:
Նկատենք, որ արեւմտյան երկրների դեսպանները իրենց դժգոհությունները սկսել են արտահայտել հիմնականում ՔՊ վարչության կեղծված ընտրություններից հետո: Ընտրական գործընթացների նկատմամբ անվստահությունը ժողովրդավար երկրների ներկայացուցիչների մոտ սկսվել է իշխող կուսակցության կեղծիքներից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02