Ճապոնական Հոնսյու կղզու հյուսիսային Աոմորի քաղաքում գործարկվում է ձյան հալվելուց էլեկտրական էներգիա ստանալու պիլոտային նախագիծ, կիրակի՝ հունվարի 8-ին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։ Այդ նպատակի համար ձյունը հավաքում են հատուկ մեկուսացված նախկին դպրոցական լողավազանում, իսկ հալվելուց ստացված հեղուկը շարժման մեջ է դնում տուրբինը՝ գոլորշիանալով ի հաշիվ օդի ջերմության։ Այս նախագիծը ստեղծվել է տեղի IT-ընկերության եւ Տոկիոյի էլեկտրահաղորդակցությունների համալսարանի համագործակցությամբ։
Աոմորին գտնվում է Ճապոնիայի հյուսիսում, ամեն ձմեռ այստեղ առատ ձյուն է տեղում, որի հետեւանքների հաղթահարման համար տեղի իշխանությունները մեծ փողեր են ծախսում։ Ձյան զանգվածները, որոնցից մաքրում են քաղաքի փողոցները, մինչ այդ պարզապես ծովն էին լցնում։ Հիմա տեղի իշխանությունները փորձում են հավաքված ձյունից շահ ստանալ, օրինակ՝ հալվելու բնական պրոցեսներն օգտագործել էլեկտրաէներգիա ստանալու համար։
Ջերմաստիճանների մեծ տարբերություն ստանալու համար, ինչը կավելացնի տուրբինի արտադրողականությունը, մասնագետներն ապագայում նախատեսում են օգտագործել տեղի տաք աղբյուրների բնական եւ Երկրի ջերմություն։ Փորձարկման դրական արդյունքի դեպքում նրանք հույս ունեն, որ նոր ճյուղ կստեղծվի, որը հիմնված կլինի ձյան վերամշակման վրա
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02