Կարծում եմ՝ այսօրվա իմ օրակարգը մի փոքր ավելին է, քան «Հայկական ժամանակ»-ի թեմաներով զբաղվելը։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ «Հայկական ժամանակ»-ում «հավաստի աղբյուրին» հղում արված հրապարակումների հեղինակն արդյո՞ք ինքն է։
«Այն, ինչ ես ունեմ իմ անունից ասելու, ես այդ ամենն ասում եմ առանց վարանելու։ Մնացած հարցերը վերաբերում են լրատվամիջոցներին, որոնց գործունեությանը ես չեմ խառնվում»։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում տալով իր հավաստի աղբյուրին, հրապարակել էր հոդված, որտեղ ներկայացնում է, թե ինչ ցանկություններ ունեն Ռուսաստանը եւ Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ։
Օրաթերթը հոդված էր հրապարակել նաեւ Ադրբեջանի կողմից պահանջվող միջանցքին, որի շահառուները ըստ անանուն հեղինակի՝ Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստան են։
«Ո՞վքեր են միջանցքի հիմնական շահառուները». ՀԺ–ում հերթական անանուն հոդվածն է հրապարակվել