Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկնաբանել է ՌԴ քաղաքացիությունը Հայաստանի քաղաքացիությամբ փոխարինելու մասին տարածված տեղեկությունը։ «Քաղաքացիության փոփոխության խոսակցություննե՞րը: Ոչինչ պետք չէ փոխել։ Ես ինքս այդ մասին տեղեկացա համացանցից։ Պարզապես ինչ-որ լցոնում է, ոչինչ չեմ արել: Հիմա նման մտքեր չկան»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է Sport-Express-ը։ Հիշեցնենք, որ ամռանը Լոնդոնի «Չելսին» 19-ամյա կիսապաշտպանի համար առաջարկեց 12,6 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն տրանսֆերը չկայացավ վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական ֆուտբոլի նկատմամբ կիրառված սահմանափակումների պատճառով։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է 16 հանդիպման, որոնցում կարողացել է դառնալ 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ըստ Transfermarkt-ի՝ Զախարյանի շուկայական արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01