Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական, ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության բակից հակիրճ անդրադարձ է կատարել Արցախի իրավիճակին ու իր աշխատանքներին։ Այս համատեքստում Բեգլարյանն անդրադարձել է իր հասցեին տարածված բամբասանքներին՝ հերքելով դրանք: «Այսօր արդեն 30-րդ օրն է ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Ցավոք սրտի ոչ մի դրական արդյունք չի տվել շրջափակման վերացման իմաստով, բայց բոլորս շարունակում ենք պայքարը՝ Արցախում գտնվողներն այնտեղ ամուր կանգնելով դիմակայելով հումանիտար դժվարություններին, իսկ Արցախից դուրս գտնվողները՝ յուրաքանչյուրն իր մասով»,- ասաց Բեգլարյանը։ Նա տեղեկացրեց, որ նստացույցից հետո վերադարձել է իր աշխատանքային ռեժիմին և աշխատանքային օրն անցկացնում է Երևանում Արցախի ներկայացուցչությունում։ «Ստիպված եմ անդրադառնալ մի բամբասանքի, թե իբրև ես գտնվում եմ Ստեփանակերտում, հունվարի սկզբից է այդ բամբասանքը տարածվում։ Կա թյուրիմացություն, քանի որ լրատվամիջոցներից մեկն իմ երեխային գրկած լուսանկար էր դրել, որը մեկ ու կես տարվա հնության է, դրանից էլ զրույցները տարածվեցին և առ այսօր չեն դադարում։ Չնայած դրանից հետո Երևանում մի քանի հանդիպումներ, քննարկումներ ենք ունեցել, այդ թվում ՝ Թաթոյանի հետ, որոնց մասով հրապարակումներ են եղել, սակայն կրկին շատերը կարծում են, որ ես գտնվում եմ Ստեփանակերտում։ Նորիս կրկնեմ ՝ 30 օր շարունակ մենք այստեղ ենք եղել և ես վերադառնալու եմ իմ տուն, երբ շրջափակումը վերանա։ Ես որևէ կերպ չեմ կարող արտոնյալ լինել մյուսներից,եթե նույնիսկ հնարավորություն լինի»,- ասաց Բեգլարյանը։
17:40
16:12
14:42
14:05
13:55
13:33
12:45
11:45
11:23
10:45
10:22
09:52
09:37
09:19
09:02
17:53
17:36
17:19
17:05
16:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28