Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին մամուլի ասուլիսում ասաց, որ Երեւանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարում իր մոտ ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունների անցկացումը։ Այս հայտարարությանը նախորդել էր աղմկահարույց որոշումը, որը Փաշինյանն ընդունել էր նոյեմբերի 23-ին Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, երբ կառավարության ղեկավարը չստորագրեց ՀԱՊԿ հռչակագիրը եւ Հայաստանին աջակցության նախագիծը։ Սրա հետ կապված՝ NEWS.am-ի թղթակիցը դիմեց ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովին՝ խնդրելով մեկնաբանել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը։
«ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որը գոյություն ունի ոչ թե Ռուսաստանի Դաշնության, այլ պարզապես այս կազմակերպության անդամների շահերից ելնելով։ Շատերը կարծում են, որ ՀԱՊԿ-ը ոչ մի հարց չի լուծում։ Այդպես չէ։ Նման կարծիքը քաղաքական կարճատեսություն է։ ՀԱՊԿ-ն իսկապես շատ հարցեր է լուծել եւ լուծում։ Հենց կազմակերպության անդամ երկրներն են դրանից ստանում քաղաքական ու ռազմաքաղաքական մեծ դիվիդենտներ ու բոնուսներ։ Ուստի կարծում եմ, որ ոչ ոք այս կազմակերպությունից դուրս չի գա»,- հավելեց փորձագետը։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանի Դաշնությունը եւ Տաջիկստանը։
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03