Արտակ Զաքարյան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուշ երեկոյան, ամբողջությամբ դիտել եմ Իլհամ Ալիևի երկուս ու կես ժամանոց ասուլիսը` սկզբնաղբյուրից: Երբեմնի վախվորած, երկու պատերազմներում պարտված, դիվանագիտական դաշտում ճնշված, ուրիշներից աջակցություն հայցող, Հայաստանի մասին միշտ հարգանքով խոսող Ադրբեջանի ղեկավարն ընդգծված միտումով ցուցադրում էր իր քամահրական վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ:
Կինտոական ցինիզմով ու հեգնական տոնով, ծաղրող ժպիտով և հումորախառը տրված հարցերն ու պատասխաններն ասուլիսը վերածել էին հայությանն անարգանքի ենթարկող հերթական ցուցահանդեսի:
Ալիևը Նիկոլին էր մեղադրում միջազգային աբիժնիկության ու գործտվողության մեջ` մոռանալով, որ 26 տարի շարունակ Ադրբեջանն է միջազգային հանրությունում շրջել աբիժնիկի ու գործտվողի կարգավիճակում: Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից բոլոր ճակատներում պարտված մարդն ինչպիսի հրճվանքով էր մեկնաբանում ու նկարագրում Հայաստանի ներկայիս ողորմելի վիճակը: Եվ դա բացառապես Նիկոլի շնորհիվ
Ինքնավստահության ավելցուկով փայլող Ալիևն ասուլիսում հանդիմանեց նաև Իրանին ու Հնդկաստանին: Երկար բարակ քննարկեց ու քննադատեց Ֆրանսիային: 2024-25թթ. մանդատի ավարտի թեմայով որոշ ակնարկներ արեց Ռուսաստանին: Բավականին երկար գլուխ գովեց Ադրբեջանի «հեքիաթային հաջողությունների» մասին, մոռանալով, որ իր երկիրն այլևս Թուրքիայի վասալն է, և բարոյա-քաղաքական խոշոր պարտքեր ունի Իսրայելին ու մի շարք այլ երկրների
Եթե թարգմանենք Ալիևի ասածը սովորական մարդկային լեզվի, ապա Հայաստանն իր համար ընդամենը դատարկ տարածք է, «ադրբեջանական հինավուրց» մի բնակավայր, որից երբ ուզի, ինչքան ուզի կարող է հետ գրավել: Մյուս կողմից էլ լրագրողների հետ ծիծաղախառը հանգում են այն եզրակացության, թե «բարություն» կցուցաբերեն և թույլ կտան մեզ հանգիստ ապրել, եթե իհարկե մեզ խելոք պահենք:
Իսկ թե ինչպիսի՞ հեգնանքով ու ձեռքառնելով էր պատմում Քաշաթաղից, Սուսից, Աղավնոյից մեր ժողովրդին դուրս անելու մանրամասներն ու տեղի ունեցած խոսակցությունները` առանց կապիտուլյանտների հայհոյելու հնարավոր չէ նկարագրել: Նույնը նաև Նիկոլի «արտաքին քաղաքականության», Արցախի ապագայի մասին Ալիևի ծաղրալից պատմությունների պարագայում էր:
Այ տղա Նիկո´լ, ա´յ անգիտակից ընտրազանգվածի առաջնորդ, բա դու ընդհանրապես ամոթ, աբուռ, ազգային արժանապատվություն չունե՞ս: Դու գոնե նայել ե՞ս կիրթ բարեկամիդ ասուլիսը. դուրդ եկե՞լ է, թե՞ քեզ միայն փողն ու թիկնազորիդ քանակն է հետաքրքրում…
Հ.Գ. Նիկոլ-Իլհամ դուետի երեկվա ասուլիսներից ինձ մոտ այն մտավախությունն է, որ Նիկոլն արդեն ամբողջությամբ վաճառել է նաև Հայաստանը…»։