Դժվար է խոսել այն հաղորդագրությունների հավաստիության մասին, թե Թուրքիան սկսել է Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարել։ Կրեմլը հետեւում է իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան գործընկերներ են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Աստեղ, իհարկե, դժվար է խոսել այդ հաղորդագրությունների իսկության մասին։ Դուք գիտեք, որ ֆեյքերն ավելի շատ են, քան հավաստի ու ճշմարտացի հաղորդագրությունները։ Այդ պատճառով, անկասկած, մենք ուշադիր հետեւում ենք այդ ամենին»,-ասել է Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան Ուկրաինային Bayraktar անօդաչու սարքեր է մատակարարում եւ նշել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, «իր պարտավորություններն ունի»։ «Միաժամանակ մեզ Թուրքիայի հետ միավորում են միանգամայն գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ շահի, փոխադարձ ըմբռնման, փոխադարձ հարգանքի եւ ամենադժվար խնդիրները քննարկելու փոխադարձ պատրաստակամության վրա»,-ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Foreign Policy պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչներին, հայտնել է, որ Թուրքիան 2022 թվականի նոյեմբերից Ուկրաինային է մատակարարում ամերիկյան նմուշի կասետային զինամթերք։
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01