Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են թոշակի անցնելու տարիքը բարձրացնել երկու տարով՝ հասցնելով 64-ի։ Երեքշաբթի՝ հունվարի 10-ին, այս պլանների մասին Փարիզում հայտարարելով՝ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը նշել է, որ բարեփոխման նպատակը 2030թ. հավասարակշռված կենսաթոշակային համակարգի ապահովումն է։
«Անպատասխանատու» կլիներ թույլ տալ, որ գոյություն ունեցող դեֆիցիտներն ավելի շատանան, ավելացրել է նա։ Կառավարության կանխատեսումներով՝ միջոցների անբավարարությունը Ֆրանսիայի կենսաթոշակային ֆոնդում այդ ընթացքում կարող է կազմել մոտ 20 մլրդ եվրո։ Կենսաթոշակային համակարգի բարեփոխում կատարելով՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը կիրականացնի իր նախընտրական գլխավոր խոստումներից մեկը։ Կենսաթոշակային տարիքի բարձրացմանը զուգահեռ՝ կենսաթոշակային ֆոնդ աշխատողի մուծումների առավելագույն ժամկետը պետք է ավելացվի՝ մինչեւ 43 տարեկան։ Սա ավելի արագ տեմպ է, քան նախատեսված էր մինչ այժմ։ Ընդ որում՝ նվազագույն թոշակի ծավալը կավելանա՝ հասնելով ամսական 1 200 եվրոյի։ Կենսաթոշակային տարիքը բարձրացնելու կառավարության ծրագրերը խիստ քննադատություն են առաջացրել արհմիություններում։ Այս քայլը հզոր հարված կհասցնի բոլոր աշխատող ֆրանսիացիներին, նախազգուշացրել են նրանք։ Արհմիությունների գնահատականներով՝ նախատեսվող փոփոխությունները հատկապես ցավագին կանդրադառնան նրանց վրա, ովքեր վաղ են սկսել աշխատանքային գործունեությունը եւ որոնց կյանքի ակնկալվող տեւողությունն ավելի ցածր է, քան միջինը Ֆրանսիայում։ «Այսպիսի դաժան բարեփոխումը չի կարող որեւէ բանով արդարացված լինել»,- նշել են արհմիություններում։ «Եթե սա է ամենակարեւոր բարեփոխումն Էմանուել Մակրոնի համար, ապա մեզ համար սա կլինի ամենակարեւոր պայքարն աշխատողների իրավունքների համար»,- ընդգծել է Force ouvrière արհմիության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Սույոն։ Սպասվում է, որ արհմիությունների կազմակերպելիք առաջին զանգվածային ցույցերը Ֆրանսիայում տեղի կունենան արդեն եկող շաբաթ՝ հունվարի 16-ից։ Ներկա պահին աշխատել շարունակող տարեց մարդկանց թիվը Ֆրանսիայում համեմատաբար մեծ չէ։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02