ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայաստանի օրվա իշխանությունն իր ազգադավ ծրագրերեից հանրության ուշադրությունը շեղելու և դրանց դեմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել: Կեղծ օրինանակության շղարշով քողարկելով իր հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպը՝ իրավապահ համակարգը կրկին թիրախավորել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:
Ընդամենն ամիսներ առաջ կուսակցության գրասենյակներում և կուսակցության անդամների բնակարաններում իրականացված տասնյակ խուզարկություններին, ձերբակալումներին և կալանավորումներին, այսօր ավելացան նորերը: Այսօր ձերբակալվել են կուսակցության Արարատի մարզային կառույցի ակտիվ անդամներ Գառնիկ Մանուկյանը և Արտավազդ (Աշոտ) Մարգարյանը, կուսակցության համակիր Հունան Մելքոնյանը, ապօրինի հարցաքննության է ենթարկվել կուսակցության գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, ինչպես նաև ընդամենը մեկ ամիս առաջ դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանը: Այս ընկերների բնակարաններում իրականացվել են նաև խուզարկություններ:
Դատախազության կողմից կրկին ասպարեզ է նետվել Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանի նկատմամբ հարուցված ապօրինի քրեական հետապնդման մասին տեղեկատվությունը:
Արձանագրելով Դաշնակցության և նրա համակիրների նկատմամբ օրվա իշխանության իրականացվող քաղաքական հալածանքների նոր թափի մասին, բոլորի ուշադրությունն ենք հրավիրում հանգամանքի վրա, որ օրվա իշխանությունը նախապատրաստում է ազգագործան հերթական քայլը:
133 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավել, չի ընկրկել, հաղթահարել է բոլոր դժվարությունները, կանգնած է եղել Հայոց պետականության կերտման և ամրացման ակունքներում: Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից հետ պահելն անհնարին է»,-ասվում է հաղորդագրությունում:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03