«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Թագուհի Ղազարյանը, բացի պատգամավորական գործունեությունը, պարզվում է, նաեւ հաղորդում վարելով է զվաղվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բոլորովին վերջերս մայրաքաղաքային սփռման համար լիցենզիա ստացած «ԲունTV»-ով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ղազարյանը «Երկիր Նաիրի» հաղորդումն է վարում: Թեեւ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը (հոդված 2, կետ 1-ին) Ղազարյանին արգելում է այլ վճարովի աշխատանք կատարել, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից, այնուամենայնիվ, պատգամավորը հաղորդում է վարում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել հեռուստաընկերությունից՝ ինչու են հաղորդավար հենց պատգամավորին ընտրել, եւ որքան աշխատավարձ է նա ստանում: «Քանի որ սա հաղորդում է՝ կառուցված կոնկրետ աշխատության շուրջ, դեռ նախորդ տարի Թագուհի Ղազարյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Երկիր Նաիրի»-ի մասին է հաղորդումը, հետեւաբար նա էլ հենց հաղորդման հեղինակ-վարողն է»,- մեզ հետ զրույցում պարզաբանեցին «ԲունTV»-ից: Փաստորեն, ստացվում է՝ ոչ թե հեռուստաընկերությունն է Ղազարյանին առաջարկել հաղորդում վարել, այլ գուցե պատգամավորն ինքն է հաղորդում վարելու առաջարկով հանդես եկել, ինչն էլ ՀԸ-ն չի մերժել: Այս ամենի մասին, իհարկե, նաեւ Թագուհի Ղազարյանի տեսակետն էինք ցանկանում լսել, նա, սակայն, մեր զանգերին ու հաղորդագրություններին հարկ չհամարեց արձագանքել: Իսկ ինչ վերաբերում է վարձատրությանը, ասացին, թե կամավոր է աշխատում՝ առանց վճարի, այսինքն՝ պատգամավորն աշխատում է առանց աշխատավարձի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01