ԱՄՆ դաշնային կառավարությունը մոտենում է 31,4 տրլն պարտքի սահմանաչափին, իսկ դա նշանակում է, որ մոտենում է բարձր տոկոսադրույքների դեմ պայքարը պարտքի շեմի բարձրացման պատճառով։ Փիտեր Ջ.Պետերսոնի ֆոնդի գնահատմամբ՝ ԱՄՆ պետական պարտքը կազմում է 31,39 տրլն դոլար, ինչը, չորեքշաբթի օրվա տվյալներով, ընդամենը մի փոքր է ցածր ավելի քան մեկ տարի առաջ սահմանված շեմից։ Դա չի նշանակում, որ պարտքի շեմը պետք է բարձրացնել այս շաբաթ կամ անգամ այս ամիս։ Ֆինանսների նախարարությունը սովորաբար կարող է օգտագործել այսպես կոչված արտակարգ միջոցներ, որպեսզի հետաձգի իսկական պարտքային ճգնաժամը, գրել է The Hill-ը։ Բայց պարզ է, որ պայքարը սարերի հետեւում չէ, ինչը Սպիտակ տունը դնում է բախումների առջեւ Ներկայացուցիչների պալատի նոր մեծամասնության հետ, որը պահանջում է ծախսերի զգալի դիսկրեցիոն կրճատումներ պարտքի շեմի ցանկացած բարձրացման դիմաց։ «Ես կարծում եմ, որ դա տարվա որոշիչ պահը կդառնա»,- ասել է Դաշնային բյուջեի պատասխանատու կոմիտեի (CRFB) նախագահ Մայա Մակգինեասը՝ ավելացնելով, որ «միանգամայն հնարավոր է, որ մենք հասնենք այդ շեմին այս կամ հաջորդ ամիս»։ CRFB-ի գնահատականով՝ ֆինանսների նախարարության օգտագործած արտակարգ միջոցները գեներացնում են դրամական միջոցներ, որպեսզի օգնեն կառավարությանը մարել պարտքերը, ներառյալ կենսաթոշակային ֆոնդ մուծումների դադարեցումը եւ գանձապետական պարտատոմսերի ժամկետից շուտ մարումը, որոնք կարող են ավարտվել մոտավորապես հուլիսին։ Դա նշանակում է, որ Կոնգրեսը պետք է միջոցներ ընդունի ամռան կեսից ոչ ուշ, որպեսզի կանխի կառավարության սեփական պարտքի դեֆոլտը։ Այսպես կոչված X-օրվա մոտենալը կապված է ռիսկի հետ։ 2011թ. պարտքի շեմի համար հանրապետականների եւ այն ժամանակվա նախագահ Օբամայի միջեւ պայքարից հետո S&P-ը իջեցրել էր երկրի երկարաժամկետ վարկային ռեյթինգը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02