Էստոնիան կանգնած է եվրոպական մեյնսթրիմի եւ «մեկուսացված, չարացած ազգի» վերածվելու ընտրության միջեւ՝ ընտրություններից մոտ ութ ամիս առաջ ուլտրաաջ կուսակցության իշխանության ամրապնդման ֆոնին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Կայա Կալասը, տեղեկացրել է Bloomberg-ը։
Norstat-ի հարցման համաձայն՝ Կալասի Բարեփոխումների լիբերալ կուսակցությունը առաջինն է մարտի 5-ի ընտրությունների շեմին՝ 32 տոկոս աջակցությամբ, այն դեպքում, երբ EKRE ազգայնական կուսակցությունը երկրորդ տեղում է՝ 24,6 տոկոս։ Ֆինանսների նախկին նախարար Մարտին Հելմեի գլխավորած EKRE-ն բազմիցս վեճեր է հրահրել կառավարությունում երեք տարի առաջ ոչ երկարատեւ գտնվելու ժամանակ՝ իր անդամների ռասիստական եւ հոմոֆոբ մեկնաբանությունների պատճառով։
«Արդյո՞ք մենք բարեկամական, առաջադեմ, արեւմտամետ, նորարար, խելացի երկիր ենք, թե՞ փակ, չարացած փոքր երկիր»,- ասել է Կալասը՝ ավելացնելով, որ EKRE-ն կհրաժարվի Ուկրաինային օգնելուց եւ փախստականներին Էստոնիայում աջակցելուց։
46-ամյա Մարտին Հելմեն մի անգամ արդեն քննադատության ալիք առաջացրել էր, երբ ասել էր, որ սեւամորթներին Էստոնիայում պետք է «դռան տեղը ցույց տալ»։
Չնայած հակասություններին՝ EKRE-ն երկրորդ տեղում է, հետեւում թողնելով չափավոր կենտրոնամետ կուսակցությանը՝ նախկին վարչապետ Յուրի Ռատասի ղեկավարությամբ։
«Այս ընտրությունները շատ ծանր են լինելու։ Հարցը միայն այն չէ, թե ով կհաղթի, այլ նաեւ այն, թե ով կարող է կառավարություն ձեւավորել»,- ասել է Կալասը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02