Հայաստանում 2022 թվականի հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով ստացվել է 85 մլն 914.8 հազար դոլարի ապրանք, որը 2.4 անգամ ավելին է 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Մարդասիրական օգնության ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը՝ 69 մլն 789.8 հազար դոլարի, որը 2021-ի հունվար-նոյեմբերի համեմատ ավելացել է 3.4 անգամ: Ծավալներով երկրորդը մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներն են՝ 3 մլն 859.6 հազար դոլարի, աճը 2021-ի հունվար-նոյեմբերի համեմատ կազմել է 70.8 տոկոս: Ծավալներով երրորդը մանածագործական իրերն են՝ 3 մլն 822.3 հազար դոլարի, որը, սակայն, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16.8 տոկոսով:
65.4 անգամ ավելացել է մարդասիրական օգնության կարգով ստացված հանքահումքային արտադրանքը՝ 307.3 հազար դոլարի: Հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով ստացված քարից, գիպսից, ցեմենտից իրերի ծավալը՝ 642 հազար դոլար, աճել է 10.9 անգամ, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերինը՝ 5 անգամ՝ կազմելով 1 մլն 130.9 հազար դոլա
Նախորդ տարվա հունվար-նոյեմբերի ընթացքում ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ստացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 26 մլն 418.1 հազար դոլարի, որը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 3 անգամ, այնուհետև Իսպանիան՝ 14 մլն 368.8 հազար դոլարի, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը եղել է 9.3 անգամ, երրորդը՝ Հնդկաստանից է՝ 7 մլն 329.8 հազար դոլարի, աճը կազմել է 3.7 անգամ
Ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրներից ստացվել է 287.3 հազար դոլարի մարդասիրական օգնություն, ԵՄ երկրներից՝ 39 մլն 689.1 հազար դոլարի, այլ երկրներից՝ 45 մլն 938.4 հազար դոլարի:
17:40
16:12
14:42
14:05
13:55
13:33
12:45
11:45
11:23
10:45
10:22
09:52
09:37
09:19
09:02
17:53
17:36
17:19
17:05
16:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28