Արևմուտքում այլ ժողովուրդներին օգնության ձեռք մեկնելու զգացումը չկա
13.01.23 | 10:26
Նկարի ձախ կողմում Ֆրանսիայի ԱԺ նախագահն է Երևանում և դեպի Հայաստան թռչող, ինքնաթիռից սելֆի անող Ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն է։ Ըստ իրենց, երկուսն էլ եկել են Հայաստան հայ ժողովրդին աջակցելու և Բերձորի միջանցքի հետ կապված իրենց մտահոգությունները հայտնելու։
Հիմա սրանց ուրախ և զվարթ դեմքներին նայելով տեսնու՞մ եք արդյոք նշաններ, որ իրենք ընդանրապես անհանգստացած են հայերի ճակատագրով, ովքեր այսօր գոյության համար կռիվ են տալիս։ Իրենց դա չի հետաքրքրում, իրենք Հայաստան են եկել Ռուսաստանին վատություն անելու համար։ Իսկ ինչ կլինի հետո հայերի հետ իրենց բացարձակ չի հետաքրքրում։ Արևմուտքում այլ ժողովուրդներին օգնության ձեռք մեկնելու զգացումը չկա, որովհետև ողջ պատմության ընթացքում այլ ժողովուրդներին իրենք միայն գաղութացրել, կողոպտել և ոչնչացրել են։ Դա իրենց քաղաքականության էությունն է։
Նկարի աջ մասում ռուսաստանցի խաղաղապահներն են, որոնք ամեն օր իրենց հասցեին վիրավորանքներ լսելով, օր ու գիշեր պաշտպանում են Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը։ Նրանք ևս հրաման են կատարում, սակայն նրանք կատարում են Ռուսաստան պետության հրամանները, ով իր ողջ պատմության ընթացքում փոքր, թուլացած և վտանգի մեջ գտնվող ժողովուրդներին օգնության ձեռք է մեկնել և ոտի հանել։ Երբեմն նույնիսկ իր սեփական շահերի հաշվին։