Առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը: Նախագծով ամրագրվում է, որ հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունն այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում: Այս նպատակով Կառավարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխություններ ու լրացումներ է նախատեսվում կատարել ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկել է հունվարի 13-ին կայացած նիստում:
Փաթեթը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ նշելով, որ երկրում առկա են շուրջ 24.000 տարատեսակ հուշարձաններ: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նկատել է, որ հավանաբար այդ 24.000-ի ցանկում կարող են ներառված լինել հուշարձաններ, որոնք այժմ գոյություն չունեն, քանդված են: Փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը հաստատել է հնչած տեսակետը: Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ ոլորտը կանոնակարգող օրենքն անփոփոխ է մնացել դեռեւս 1998 թ.: Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Սիսակ Գաբրիելյանը: Նախագծի մշակումը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի որոշ դրույթներում կարգավորում եւ հստակեցումներ կատարելու անհրաժեշտությունից:
17:40
16:12
14:42
14:05
13:55
13:33
12:45
11:45
11:23
10:45
10:22
09:52
09:37
09:19
09:02
17:53
17:36
17:19
17:05
16:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28