ԱԺ «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի անհարգելի բացակայությունների թույլատրելի շեմը հատելու պատճառով մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցի քննարկումը հետաձգվել է, ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է մեկ շաբաթով՝ ընդդիմադիր պատգամավորների չներկայանալու պատճառով։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նա նաև հայտնեց իրենց խմբակցության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ.
«Մենք, այնուամենայնիվ, որոշել ենք այս անգամ ևս չդիմել Սահմանադրական դատարան և հնարավորություն տանք, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր իրենց ձայնը տվել են ընդդիմությանը, ներկայացված լինել Ազգային ժողովում։ Այս որոշումը նաև այդ քաղաքացիների, մեր քաղաքացիների քվեի նկատմամբ մեր ունեցած հարգանքի դրսևորումն է»։ Հարցին, արդյո՞ք դա օրենքի խախտում չէ, եթե օրենքը խախտել են ու չեն ներկայացել ԱԺ նիստերին, նա մանրամասնեց.
«Եթե մենք առաջնորդվում ենք օրենսդրությամբ, ապա նորմն այն է, որ հարցը մտնում է Խորհրդի նիստի օրակարգ և դրանից հետո արդեն Խորհուրդը որոշում է, այսինքն Խորհրդին տրված է հայեցողությունը՝ որոշի դիմել Սահմանադրական դատարան, թե ոչ։ Օրենքի պարտադիր նորմը վերաբերում է օրակարգ մտնելու հարցին, և ոչ թե օրակարգում այդ հարցը հաստատելուն կամ չհաստատելուն։ Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է հնարավորություն տանք ընդդիմությանը գալ խորհրդարան և աշխատել։ Նախորդ անգամ, երբ այս հարցն առաջացել էր, մենք նորից այդ տրամաբանությամբ առաջնորդվեցինք, որ ընդդիմությանը շանս ենք տալիս, որպեսզի գան ու աշխատեն, ներկայացնեն իրենց ընտրողներին»։
Նրա խոսքով, իրենց այս որոշումը դեռ չի նշանակում, որ հաջորդ նման իրավիճակի դեպքում իրենք այլ որոշում չեն կայացնելու ու չեն դիմելու ՍԴ։ «Խորհրդի այս օրակարգ մտած նախագծի մասով «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում ունի չդիմելու Սահմանադրական դատարան»,- ասաց նա։ Կոնջորյանը հայտնեց, որ հարցի քննարկումը տեղափոխվելու է հաջորդ շաբաթ, բայց դրանից իրենց որոշումը չի փոխվելու։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից: Հիշեցնենք, որ ԱԺ Խորհրդի օրակարգում ներառված էր 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Այդ պատգամավորներն են՝ Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և Զեմֆիրա Միրզոյանը: Նրանք բոլորը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են:
Աղբյուր` Panorama.am
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58