Հայաստանը և Թուրքիան կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների միջև առևտրի վերականգնման հարցերը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Առևտրի վերսկսման հարցը կարող է քննարկվել Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների կողմից բանակցությունների նոր փուլի ժամանակ, որը կլինի հինգերորդը։ Դրանք կանցկացվեն Թուրքիայում կամ Հայաստանում, ժամկետները դեռ հայտնի չեն։ Եթե հարցը դրականորեն լուծվի, երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալը, որը ժամանակին կազմում էր մոտ 160 հազար տոննա, կարող է բազմապատիկ աճել, նշում է գործակալությունը։ 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած բանակցությունների վերջին փուլի արդյունքներով որոշվել է վերացնել Հայաստանից Թուրքիա ապրանքների ուղղակի օդային փոխադրումների արգելքը։ Այն գործում է ընթացիկ տարվա հունվարի 1-ից։ Մոտ ապագայում ակնկալվում է, որ երրորդ երկրների քաղաքացիների համար Թուրքիայի և Հայաստանի սահմանը հատելու արգելքը կարող է հանվել։ Թուրքական դիվանագիտական աղբյուրները նշում են, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների բանակցությունների չորրորդ փուլից հետո երկու հանդիպում է կայացել Թուրքիայի և Հայաստանի պրոֆիլային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դրանցից մեկը տեղի է ունեցել սահմանային գոտում, իսկ երկրորդը՝ թուրքական Ալիջան անցակետում։
23:21
23:08
22:45
22:23
21:45
21:35
21:13
18:44
18:13
15:23
15:09
09:02
17:14
17:14
14:52
14:38
14:32
14:16
14:04
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02