Կրկին Հայաստանում շատ անսպասելի կերպով ՁՅՈՒՆ տեղաց, չնայած նրան, որ արդեն մեկ շաբաթ անընդմեջ հանրությունը և ճանապարհասպասարկու պատկան մարմիններն ու վարորդները տեղեկացվում են դրա մասին:
Այսօր ձյան ու չմաքրած ճանապարհների, ինչպես նաև ոչ ձմեռային անվադողերով երթևեկելու պատճառով զոհվել է ուսանող աղջիկ: Ո՞վ կարող է բացատրել այդ ողբերգական դեպքի համար պատասխանատուներն ովքեր են:
Հարցս հռետորական է:
Սակայն, երբ ունենք ճանապարհասպասարկման տեսանկյունից ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, վտանգի արհամարման ընկալում, ապա ունենում ենք չմաքրած վտանգավոր երթևեկելի ճանապարհներ և վթարի ենթարկված մեքենաներ, ցավոք՝ անդառնալի հետևանքներով:
Ամեն եղանակային փոփոխություն այս տեսանկյունից, ցույց է տալիս ճանապարհ սպասարկող պատկան մարմինների տաղանդավոր անպատասխանատվությունը սեփական գործի, մարդկանց կյանքերի նկատմամբ:
Ինչո՞ւ է Չարենցավան-Աբովյան ճանապարհահատվածը, որը Երևան-Սևան մայրուղու՝ համեմատաբար ամենավտանգավոր հատվածն է, ժամը 8:30-ին անմշակ, չմաքրված, այնինչ այն պետք է մաքրված և արդեն մշակված լիներ ժամը 07:00-ին, որպեսզի երթևեկը նախ լիներ անցանելի, ոչ վտանգավոր, այնուհետև չառաջանային խցանումներ: Մայրուղում խցանումներ են լինում, հասկանում ե՞ք ու դա չմաքրման պատճառով է...
Ինչու է Սևան-Երևան մայրուղու համարյա բոլոր հատվածները, որը հանրապետական նշանակության գլխավոր ճանապարհներից է, ժամը 07:00-ի դրությամբ մաքրման աշխատանքները դեռևս սկսված չեն...
Ինչու է, իրեն վարորդ համարող անձնավորությունը ձնից չմաքրված ու վտանգավոր մայրուղով երթևեկում ամառային անվադողերով...
Ինչուների շարքը կարելի է շարունակել: Սակայն մի բան հստակ է, Հայաստանում սպասվող ձյունը միշտ էլ անսպասելի է տեղում, իսկ մարդիկ ովքեր կոչված են ճանապարհ սպասարեկելուն միշտ էլ անկազմակերպ են ու «կռուտիտի» մեջ սպորտի վարպետ:
Ձյունը երբ էլ ուզի գալու է, կապ չունի տարվա որ եղանակն է ու առավելևս որ ամիսն է: Ուստի ճանապարհասպասարկու պատկան մարմիններ՝ տարբեր անվանումներով ձոնված ՃՇՇ-ներ, ձեզ պատվիրակված գործը ալարելով մի կատարեք, ձեր օպերատիվ ու նվիրված աշխատանքով անմիջականորեն պայմանավորված են մարդկանց անվտանգ տեղաշարժը: Ձեր անփույթ և աննվիրաբար աշխատանքը կարող է մարդկային կյանքեր արժենալ: Ուստի ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք, պատշաճ կատարել ձեր գործը: Չենք մոռանում նաև վարորդներին: Հարգելի վարորդներ, մեկ շաբաթ անընդմեջ մետեո կանխատեսման տարատեսակ ծանուցումներ էլ չմնաց, որ չտեղեկացնեն ձյան մասին, փոխեք ձեր կողմից շահագործվող մեքենաների անվադողերը և մեքենան համապատասխանեցրեք ձմեռային եղանակին: Ձմեռային անվադողերը ձյան առկայության պայմաններւմ ուղղակի օդի ու ջրի պես պարտադիր պայման է:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55