Բրազիլիայի Գերագույն դատարանը երկրի նախկին նախագահ Ժայիր Բոլսոնարուին ներառել է կառավարական շենքերի գրոհի հետաքննության ֆիգուրանտների ցուցակում, հաղորդում է BBC-ը։ Սա առաջին դեպքն է, երբ Բոլսոնարուն հայտնվել է այն անձանց ցուցակում, որոնք կարող են պատասխանատու լինել հունվարի 8-ին տեղի ունեցած անկարգությունների համար: Դա տեղի է ունեցել նախկին նախագահի կողմից հրապարակված տեսանյութի հրապարակումից մի քանի օր անց, որում կասկածի տակ է դրել հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների լեգիտիմությունը։ Դատախազները հայտարարել են, որ Բոլսոնարուն կարող էր հանցագործության դրդել՝ նման հայտարարություններ անելով։ Տեսանյութում Բոլսոնարուն պնդում է, որ նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան չի ընտրվել այդ պաշտոնում, այլ ընտրվել է Բրազիլիայի Գերագույն դատարանի եւ ընտրական մարմնի կողմից: «Կասկածի տակ դնելով քվեարկության արդյունքները՝ Բոլսոնարուն հրապարակավ կխթանի հանցագործության կատարումը»,-ասվում է գլխավոր դատախազության հայտարարության մեջ: Չնայած տեսանյութը տեղադրվել է կիրակնօրյա անկարգություններից հետո եւ հետագայում հեռացվել, գլխավոր դատախազությունը պնդում է, որ դրա բովանդակությունը բավարար է եղել նախկին նախագահի պահվածքը հետաքննելու համար։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02