Սաուդյան Ալ-Նասր ակումբի հարձակվող պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է կարիերայի ընթացքում իր գլխավոր նվաճումի մասին։ «Հավանաբար կարիերայիս ընթացքում ամենամեծ հաղթանակը Եվրո-2016-ում հաջողությունն է: Հաղթել ինչ-որ բան քո երկրի համար. այնպիսի պահերին ես մեծանում, երբ ունես ընտանիք, ընկերներ: Դու աճում ես որպես խաղացող, որպես տղամարդ, որպես հայր: Այնքան հիանալի էր»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում LiveScore-ը։ Եվրո- 2016-ի հաղթող է դարձել Պորտուգալիան, որը եզրափակչում հաղթել է առաջնության ընդունող երկրին ` Ֆրանսիային 1-0 հաշվով։ Նշենք, որ Ռոնալդուն արժանացել է 5 «Ոսկե գնդակ» մրցանակի։ Համարվում է պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը և Պորտուգալիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Ռոնալդուն աշխարհում միակ ֆուտբոլիստն է, ով հեղինակել է 100-ից ավել գոլ՝ խաղալով 3 տարբեր ակումբներում և Պորտուգալիայի Ազգային հավաքականում։ Հունվարի 2-ին Ռոնալդուն դարձել է Ալ-Նասրի խաղացող, որի հետ պայմանագրով նա տարեկան կստանա 200 միլիոն եվրո։ Հունվարի 3-ին նա պաշտոնապես ներկայացվել է որպես ակումբի խաղացող։
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
10:02
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55