Մեքսիկայի կառավարության երբեմնի ազդեցիկ նախարար Հենարո Գարսիա Լունան, որն իր երկրում վերահսկում էր թմրավաճառության դեմ պատերազմը, երեքշաբթի Նյու Յորքում դատարանի առաջ կկանգնի թմրանյութերի մաքսանենգությանն աջակցելու մեղադրանքով, հաղորդում է AFP-ը։ Գարսիա Լունան մեղադրվում է «Սինալոա» թմրակարտելից հսկայական կաշառք վերցնելու մեջ՝ կոկաինի մաքսանենգության համար, երբ նա 2006-2012 թվականներին Ֆելիպե Կալդերոնի նախագահության ժամանակ հասարակական անվտանգության նախարար էր: 54-ամյա Գարսիա Լունան մեքսիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որին մեղադրանքներ են առաջադրվել Նյու Յորքի դաշնային դատախազների կողմից կենտրոնական եւ Հարավային Ամերիկայից ենթադրյալ թմրավաճառների եւ նրանց նախարարների թվից հանցակիցների զանգվածային հետապնդման ընթացքում: Մեքսիկացի նախկին թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանը, որը գլխավորում էր «Սինալոան», ներկայումս ցմահ բանտարկություն է կրում ԱՄՆ-ում: Գարսիա Լունան ձերբակալվել է Տեխասում 2019 թվականի դեկտեմբերին։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել հինգ մեղադրանքներով, որոնք նախատեսում են հնարավոր պատիժ՝ 10 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում։ Ամերիկացի դատախազները Գարսիա Լունային մեղադրում են միլիոնավոր դոլարների կաշառք վերցնելու մեջ, քանի որ նա աչք է փակել այն բանի վրա, թե ինչպես է Գուսմանի կարտելը 2001-ից 2012 թվականներին ԱՄՆ-ին տոննաներով թմրանյութեր մատակարարել:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02