ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը դիմել է Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական Հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով), ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին, Դատավորների միջազգային միությանը, Իրավաբանների միջազգային հանձնաժողովին, Դատավորների եվրոպական միությանը, Դատական համակարգի համար գործող եվրոպական խորհուրդների միությանը.
«Հարգելի՛ գործընկերներ,
2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրով, Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ պետք է կապեր միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որն արդեն 34 օր փակ է:
Ադրբեջանական իշխանությունները, խախտելով եռակողմ համաձայնագրի դրույթները, ավելի քան 120 000 բնակչությանը զրկել են կենսաապահովման տարրական միջոցներից և պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից:
Մեկ ամսից ավելի Արցախի Հանրապետություն չի մատակարարվում սնունդ, դեղորայք, վառելիք։ Արգելափակումը թույլ չի տալիս արցախցիներին տեղաշարժվել. hազարավոր մարդիկ արգելափակված են և չեն կարողանում հասնել իրենց տները, այդ թվում՝ երեխաներ, որոնք դպրոցական ճամփորդության էին մեկնել Հայաստան: Արցախի բնակիչները նույնիսկ զրկված են Հայաստանում մահացած իրենց հարազատին Արցախ տեղափոխելու և հուղարկավորել հնարավորությունից:
Վերը թվարկվածներից բացի, պարբերաբար խնդիրներ են առաջանում դեպի Արցախ գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման, ինչպես նաև՝ ինտերնետ հասանելիության հետ:
21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ, լռության և անգործության ներքո կատարվում է Արցախի բնակչության էթնիկ զտում:
Հակիրճ նկարագրելով Արցախում տեղի ունեցող և օրըստօրե վատթարացող իրավիճակը՝ խնդրում եմ Ձեր աջակցությունը, որպես հեղինակավոր կառույցների, բարձր հարթակներում խնդիրը լսելի դարձնել, հնարավոր բոլոր գործիքակազմերն օգտագործել՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու հարցում»։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02