Մոտ 6000 ցուցարարներ, այդ թվում՝ կլիմայի պաշտպանության շարժման ակտիվիստ Գրետա Թունբերգը, շաբաթ օրը ցեխի եւ անձրեւի միջով երթով շարժվել են դեպի գերմանական Լյուցերատ գյուղ, ոստիկանության գնահատմամբ՝ բողոքելով բաց եղանակով գորշ ածխի հանքի ընդլայնման դեմ, հաղորդում է Reuters-ը:
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի արեւմտյան հողում գտնվող գյուղի մաքրումը համաձայնեցվել է RWE ընկերության եւ կառավարության միջեւ՝ այն գործարքի շրջանակներում, որը թույլ է տվել էներգետիկ հսկային քանդել Լյուցերատը՝ ածխից արագ հրաժարվելու եւ 5 գյուղերի փրկության դիմաց, որոնք ի սկզբանե պետք է ոչնչացվեին։
«Սա դավաճանություն է ներկա եւ ապագա սերունդների նկատմամբ... Գերմանիան շրջակա միջավայրն աշխարհի ամենամեծ աղտոտողներից է եւ պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասել է Թունբերգը ամբիոնից այն բանից հետո, երբ երթով անցել է գերմաներեն «Լուտցին մնում է» գրությամբ ստվարաթղթե ցուցանակով՝ օգտագործելով գյուղի կրճատ անվանումը։
Երբ ցուցարարները մոտեցել են գյուղին, նրանց դիմակայել է ոստիկանությունը, ոմանք մահակներ են օգտագործել ցուցարարներին հետ մղելու համար:
Տարածաշրջանային ոստիկանությունը Twitter-ում հայտնել է, որ ուժ է կիրառել, որպեսզի կանգնեցնի այն մարդկանց, որոնք ճեղքել են պատնեշները եւ մոտեցել պեղումների եզրին գտնվող վտանգավոր գոտուն։
Այս շաբաթվա սկզբին ոստիկանությունը ցուցարարներին վտարել է շենքերից, որոնք նրանք գրավել էին գրեթե երկու տարի՝ փորձելով կասեցնել մոտակա հանքի ընդլայնումը:
Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ղեկավարը շաբաթ օրը գերմանական Deutschlandfunk ռադիոյին ասել է, որ էներգետիկ քաղաքականությունը «միշտ չէ, որ գեղեցիկ է», բայց ածուխն ավելի քան երբեւէ անհրաժեշտ է էներգետիկ ճգնաժամի պայմաններում, որին բախվում է Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը:
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը ուրբաթ օրը Spiegel-ին տված հարցազրույցում ասել էր, որ Լյուցերատը բողոքի «սխալ խորհրդանիշ» է։
Սակայն ակտիվիստները հայտարարել են, որ Գերմանիան այլեւս չպետք է գորշ ածուխ արդյունահանի, եւ փոխարենը պետք է կենտրոնանա էներգիայի վերականգնվող աղբյուրների ընդլայնման վրա:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02