ՀՀ վարչապետի 2022 թվականի թիվ 15/50 որոշման համաձայն՝ Շիրակի մարզպետարանում իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ։ Որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 1-ից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ Շիրակի մարզպետարանի 14 ստորաբաժանումների փոխարեն կգործի 10-ը: «Սա նշանակում է, որ բոլոր մարզպետարանները 2023 թվականի մարտի 1-ից ունենալու են նոր կառուցվածք: Խոսքը վերաբերում է միայն կառուցվածքային փոփոխություններին. որոշ կառուցվածքային ստորաբաժանումներ միաձուլվում են: Ինչ վերաբերում է կրճատումներին, ապա սահմանված է, որ կառուցվածքային փոփոխությունն աշխատողների կրճատմամբ չի ուղեկցվելու, բայց շատ հնարավոր է վարչության կամ բաժինների պետերի հաստիքների փոփոխություն՝ նրանց կառաջարկվեն այլ պաշտոններ»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը
«Ներկայում, ըստ հաստիքացուցակի, Շիրակի մարզպետարանում հաստիքների թվաքանակը 132 է, բայց թափուր հաստիքներ շատ կան և այդ 132-ից միայն 110-ն են քաղաքացիական ծառայության պաշտոններ»,- հավելեց Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարը։
Շիրակի մարզպետարանում 7 ստորաբաժանումների միաձուլման արդյունքում ստեղծվում է նոր 3 ստորաբաժանում, իսկ մյուս վարչություններն ու բաժիններում հնարավոր են միայն անվանական փոփոխությունն
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ միավորվում են մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն ու հողօգտագործման բաժինը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը և ընտանիքի, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության բաժինը, ինչպես նաև միավորվում են քարտուղարությունը, տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի և անձնակազմի կառավարման բաժինները:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03