Հնդկաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մոտ են վերականգնվող էներգիայի վերաբերյալ խոշոր համաձայնագրի կնքմանը, կիրակի ասել է Հնդկաստանի էներգետիկայի եւ նոր ու վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհը, հայտնում է Reuters-ը։
Սինգհը, որը այցով գտնվում է ԱՄԷ-ում՝ Աբու Դաբիում Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) վեհաժողովին, որի նախագահը ներկայումս Հնդկաստանն է, Reuters-ին ասել է, որ համաձայնագիրը սպասում է վերջնական հաստատմանը: Նա, սակայն, չի նշել ժամկետները։
«Մեծ պայմանավորվածություն կա ԱՄԷ-ի էլեկտրական ցանցը հնդկական ցանցին միացնելու վերաբերյալ»,- ասել է Սինգհը՝ հավելելով, որ դա կիրականացվի էներգիայի վերականգնվող աղբյուրների ցանց ստեղծող երկրների «Մեկ արեւ, մեկ աշխարհ, մեկ ցանց» (OSOWOG) նախաձեռնության շրջանակներում:
«Երկու կողմերը համաձայնության են եկել,- ասել է նա,- Մենք հավատում ենք, որ դա տեղի կունենա»։
OSOWOG նախաձեռնությունը, որն առաջին անգամ առաջարկել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, նպատակ ունի փոխկապակցված ցանցերի միջոցով վերականգնվող էներգիա փոխանցել:
Սինգհն ասել է, որ ԱՄԷ-ն նույնպես ցանկություն է հայտնել ավելի շատ ներդրումներ կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրների նախագծերում, ներառյալ արեւի եւ քամու էներգիան:
Հնդկաստանը եւ ԱՄԷ-ն նաեւ էներգիայի վերականգնվող աղբյուրների միջոցով արտադրվող կանաչ ջրածնի մշակման փոխըմբռնման հուշագիր են ստորագրել հունվարի 13-ին, ավելի վաղ հայտնել էր ԱՄԷ-ում Հնդկաստանի դեսպանությունը:
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01