Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ Գերմանիան պետք է Ուկրաինային ուղարկի անհրաժեշտ ամբողջ զենքը, այդ թվում՝ տանկերը։
«Ես Գերմանիայի կառավարությանը կոչ եմ անում վճռական գործողություններ ձեռնարկել ... բոլոր տեսակի զենքերը մատակարարելու համար», - ասել է նա հավաքված, հիմնականում պահպանողական օրենսդիրների ծափահարությունների ներքո: «Ազատության եւ մեր ապագայի համար պայքարը մոլեգնում է, քանի դեռ մենք խոսում ենք... Տանկերը չպետք է թողնել պահեստներում, այլ պետք է տալ ուկրաինացիների ձեռքը»։
«Եկել է ժամանակը, որ Գերմանիան օգնի Ուկրաինային այնպես, ինչպես դա անում են Լեհաստանը, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան: Հենց այդ մասին եմ ես խոսելու Բեռլինում: Մեր «Leopard»-ներն Ուկրաինային փոխանցելու համար անհրաժեշտ է Բեռլինի համաձայնությունը, քանի որ այդ տանկերը գերմանական արտադրության են։ Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, որում Բեռլինը կմերժի մեզ»,- ասել է Մորավիեցկին, ով Բեռլին էր այցելել ՔԴՄ-ի ականավոր քաղաքական գործիչ Վոլֆգանգ Շոյբլեի կարիերայի 50-ամյակի տոնակատարության կապակցությամբ։