Եվրահանձնաժողովը ձգտում է նրան, որ ԵՄ երկրները գազի համատեղ գնումներ սկսեն «ամառվանից շատ առաջ», ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆկովիչը, փոխանցում է Reuters-ը։ Եվրամիության երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպման արդյունքներով՝ պլանավորված գնումները համակարգելու նպատակով Շեֆկովիչն ասել է, որ կոչ է արել անդամ երկրներին օպերատիվ կերպով փոխգործակցել իրենց երկրների շուկայի խաղացողների հետ՝ գնահատելու գազի ծավալները, որոնք նրանք համատեղ կգնեն: Նա խնդրել է ոլորտի ներկայացուցիչներին հաստատել, թե շահագրգռված են արդյոք իրենք միանալ ԵՄ գազի համատեղ գնման սխեմային, որը, ինչպես հուսով է Հանձնաժողովը, կօգնի Եվրոպային համալրել սպառված պահեստները եւ պայմանավորվել ավելի ցածր գների շուրջ՝ օգտագործելով երկրների հավաքական գնողունակությունը: «Մենք աշխատում ենք խիտ ժամանակացույցով, որպեսզի ժամանակին պատրաստվենք հաջորդ ձմռանը եւ պահեստները համալրելու սեզոնին»,- ասել է նա: ԵՄ որոշ պաշտոնյաներ հայտարարել են, որ մի շարք խոշոր էներգետիկ ընկերություններ չեն ցանկանում միանալ, քանի որ նրանք արդեն կարող են բանակցել իրենց գազային գործարքների շուրջ, եւ կասկածում են, որ ԵՄ սխեման կհանգեցնի ավելի ցածր գների: Հանձնաժողովը մտադիր է հրապարակել գազի այն քանակությունը, որը եվրոպական երկրները նախատեսում են համատեղ ձեռք բերել գարնան սկզբին՝ մատակարարներից առաջարկներ ներգրավելու համար։ ԵՄ երկրները պետք է ապահովեն իրենց տեղական ընկերությունների մասնակցությունը գազի պահանջարկի համախմբմանը այնպիսի ծավալներով, որոնք համարժեք են 90% հզորությամբ լցնելու համար պահանջվող գազի 15%-ին: Ըստ Եվրոստատի տվյալների՝ Եվրամիությունում 15%-ի կարիքը կազմում է մոտ 13,5 մլրդ խ/մ գազ, որը կազմում է ԵՄ գազի ներմուծման ընդհանուր ծավալի ոչ մեծ մասնաբաժինը, որը 2021 թվականին կազմել է 338 մլրդ խ/մ:
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02