«Փաստ» օրաթերթը գրում է. «ՏԿԵՆ-ի առաջարկած նախագծով փոփոխություններ և լրացումներ կկատարվեն մի շարք օրենքներում: Դրանց արդյունքում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում հստակ կամրագրվի, որ համայնքի ղեկավարը վարելու է համայնքում հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյան: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ տեղեկատվությունը ստանալու հավաքագրման աղբյուր առկա չէ, նախագծով առաջարկվում է նախատեսել, որ համայնքի ղեկավարը գրանցամատյանը վարելու է պետական լիազոր մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված է, որ Երևանում պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ լիազորությունները՝ օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված են համայնքի ղեկավարի նմանատիպ լիազորությունները:
«Պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված կարգավորման համաձայն՝ զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից` գործատու կազմակերպություններն ու ուսհաստատությունները վարում են աշխատող կամ սովորող, իսկ ՏԻՄերը` նաև համայնքում բնակվող զինապարտների վերաբերյալ գրանցամատյան, որի վարման կարգը սահմանում է կառավարությունը:
Բոլոր վերը նշված օրենքներում առկա են հակասություններ, օրինակ` ՏԻՄ-երը համայնքում բնակվող, նաև հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյանը վարելու համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման աղբյուր չունեն և տեղեկատվությունը ներկայացնելու փոխարեն այն ստանում են ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներից, և այսպես շարունակ: Հենց այս և մի շարք այլ հակասությունները վերացնելու նպատակով ՏԿԵՆ-ն առաջարկում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01