Ռուս-հնդկական Indo-Russian Rifles Private Limited ձեռնարկությունն սկսել է AK-203 ինքնաձիգներ արտադրել Հնդկաստանի զինված ուժերի համար, հաղորդում է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի մամուլի ծառայությունը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: «AK-203 «Կալաշնիկով» ինքնաձիգների սերիական արտադրության մեկնարկից հետո Հնդկաստանի ուժային կառույցները կսկսեն ստանալ բարձրորակ, հարմար և ժամանակակից հրաձգային զենք: Մոդելը համատեղում է հիանալի էրգոնոմիկան, հարմարվողականությունն օգտագործողին և բարձր մարտավարական-տեխնիկական բնութագրերը. սա աշխարհի լավագույն օրինակներից մեկն Է»,- հայտարարել Է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանին ու Հնդկաստանին կապում են հուսալի գործընկերային հարաբերությունները։ Չեմեզովը սպառազինության համատեղ ձեռնարկության կառուցումը համարել Է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության կարևոր արդյունքներից մեկը։ Նշվում է նաև, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը նպատակ ունի աշխատել հնդկական կողմի առաջադրած ToT (transfer of technology՝ տեխնոլոգիայի փոխանցում) պայմանների հիման վրա։ «Համատեղ ձեռնարկության արտադրական ծրագրերը ներառում են Հնդկաստանում AK-203 ինքնաձիգների արտադրության 100-տոկոսանոց տեղայնացում: Բացի այդ, ապագայում համատեղ ձեռնարկությունը կարող է մեծացնել արտադրության ծավալը և իրականացնել արդիականացում՝ «Կալաշնիկով» ինքնաձիգի հարթակում հեռանկարային մոդելների թողարկման համար», – նշել են գերատեսչությունում։ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի խոսքով՝ Ամեթիում (Ուտար Պրադեշի նահանգ) գտնվող Korwa Ordnance Factory ձեռնարկությունում թողարկել են 7,62-միլիմետրանոց AK-203-ների առաջին խմբաքանակը: Նրա խոսքով՝ շուտով կսկսվեն ինքնաձիգների մատակարարումները հնդկական բանակին։
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44