Հնդկաստանը եւ Եգիպտոսն իրենց պատմության մեջ առաջին անգամ հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին տեղեկացրել է Հնդկաստանում Եգիպտոսի դեսպան Վաել Համեդը, փոխանցել է ANI տեղեկատվական գործակալությունը։ Դեսպանի խոսքով՝ զորավարժությունները տեղի կունենան Ռաջաստան նահանգի տարածքում, Ուդայփուր, Ջայփուր եւ Ջոդփհուր քաղաքներում։ «Մենք Ուդայփուրում, Ջայփուրում եւ Ջոդփհուրում առաջին անգամ կանցկացնենք զորավարժություններ, որոնց կմասնակցեն Եգիպտոսի եւ Հնդկաստանի հատուկ նշանակության ուժերը։ Եվ մենք կընդլայնենք մեր պաշտպանական համագործակցությունը ոչ միայն ՌՕՈւ-ի եւ ՌԾՈւ-ի, այլեւ հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններով»,- պարբերականը մեջբերել է Համեդի խոսքերը։ Հնդկաստանի եւ Եգիպտոսի ռազմածովային զորավարժություններ տեղի են ունեցել 2021թ. սեպտեմբերի 5-ին Միջերկրական ծովում։ Դրանք ներառում էին ծովում նավերի զավթման, ուղղաթիռների օգնությամբ բեռների տեղափոխման, ինչպես նաեւ տեխնիկայի վերականգնման գործողություններ։
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02