Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը թաքնվել է դաշինքի, այլ ոչ թե կուսակցության անվան տակ՝ հուսալով այդպես թաքցնել ընտրություններում իր խարդախությունները։ Այս մասին հոկտեմբերի 18-ին խորհրդարանում ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար, «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդներից Հեղինե Բիշարյանը՝ ելույթ ունենալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկմանը։
Բիշարյանի խոսքով՝ զարմանալի է այն, որ Բալսանյանն իրեն ՀՀԿ–ից վեր է դասել եւ դաշինքն իր անունով է կոչել, իսկ ՀՀԿ–ն նրան թույլատրել է դա անել։ «Ստացվում է, որ Բալասանյանը անգամ ՀՀԿ–ից մե՞ծ հեղինակություն է։ Եվ նրանք դրան համաձա՞յն են»,– հարցադրում է արել ՕԵԿ խմբակցության ղեկավարը։
Այդ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կարծիքով Ընտրական օրենսգիրքն ուղղակի մահացած է։ Գյումրիում ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները չեն ջանում գոնե ֆորմալ առումով ծածկել ամենաակնհայտ խախտումները։ «46 հազար ընտրողից 10 հազարը քվեարկել են ID քարտերով, եւ, ամենայն հավանականությամբ, Գյումրիից չեն եղել։ Դրան գումարած մյուս խախտումները՝ լցոնումների քվեաթերթիկները, որոնք պահում էին մանկապարտեզների սառնարաններում»,– ասել է Մարգարյանը։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58