«Միջազգային հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, եթե այդպիսին գոյություն ունի, դասագրքերի մեջ պետք է մտնի որպես նոնսենս»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ առկա է խաղաղության երկու բանակցություն. «Կետ առաջին. մեկով Արցախի վերաբերյալ հիշատակում չկա, մյուսում առկա է հիշատակում և առկա է ինքնորոշման հնարավորություն տարիներ անց։ Խոսում եմ ռուսական առաջարկի մասին։ Աբսուրդ համար մեկ. Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել երկուսին էլ։ Հիմա ինձ կարո՞ղ եք պատասխանել՝ երկու անկյունաքարային տարբերություն ունեցող պայմանագրերի պայմաններում ո՞նց կարելի է երկուսին էլ համաձայնել, ո՞ր լոգիկայով»։ Լրագրողների մեկի արձագանքին՝ «որը որ ստացվի», Հ. Մամիջանյանն ասաց. «Շատ լավ ձևակերպեցիք Փաշինյանի քաղաքականությունը՝ որը որ ստացվի։ Հիմնականում ստացվում է միայն իրենց թիմի հարստանալը։ Փաշինյանն Ազգային ժողովում ինքն է ընդունել, որ խաղաղության օրակարգը ձախողվել է։ 2021 թվականի արտահերթ ընտրություններով Փաշինյանը խաբեությամբ կորզել է ձայներ երկու դրույթով՝ խաղաղության օրակարգ և Արցախյան հակամարտության լուծում՝ հիմնարար սկզբունքների հիման վրա։ Հիմնարար սկզբունքներից կիլոմետրերով հեռու ենք։ Խաղաղության օրակարգը բոլորն են տեսնում»։ Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ այս պահի դրությամբ փակուղու մեջ են փաստացի ընթացող երկու բանակցային ուղղությունն էլ։
Աղբյուր` Panorama.am
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58