Քաղաքական և քրեաիրավական պատասխանատվության մասին կխոսենք, երբ դեպքի մանրամասներն ամբողջությամբ պարզվեն։ Այս մասին խոհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե Գեղարքունիքի զորամասում հրդեհի հետևանքով տեղի ունեցավ ողբերգական դեպքից հետո արդյոք պաշտպանության նախարարը չպետք է հրաժարական ներկակացնի։ Դիտարկմանը՝ դա նշանակում է, որ չի բացառում նախարարի հրաժարականը, վերջինս, նշեց.
«Ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Կարծում եմ՝ հարցն այս պահին տեղին չէ քանի դեռ հանգամանքները պարզված չեն։ Պաշտպանության նախարարը, իշխանությունն է քաղաքական պատասխանատուն երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի համար, բայց դա չի նշանակում, որ միանգամից պետք է փորձենք գտնել քավության նոխազների և ամեն ինչ փաթաթենք մեկ մարդու վզին»։ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է ուսումնասիրեն և պատասխանատվության ենթարկեն նրանց, որոնց տիրույթում է եղել այս ամենը։ Նա միաժամանակ նշեց, որ ողբերգական դեպքերից հետո միայն սկսում ենք մի շարք խնդիրներով մտահոգվել, դրանցով զբաղվել։ Ըստ նրա՝ կան օրենքներ, կանոնակարգեր, որոնք պահպանելու դեպքում նման ողբերգական դեպքեր տեղի չեն ունենա։ Նա հիշեցրեց 2022 թ-ի օգոստոսին «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթունը՝ նշելով, որ պետք է ամեն ինչ անեն՝ բացառելու նման երևույթները։ ՀԻշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Աղբյուր` Panorama.am
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58