Ծայրահեղ աջ շվեդ դեմոկրատների առաջնորդ Ջիմի Աքեսոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «իսլամական բռնապետ» է անվանել, հաղորդում է Local-ը։ «Կան սահմաններ, թե որքան հեռու կարող է գնալ երկիրը, որպեսզի հանգստացնի Թուրքիային, որպեսզի ապահովի ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը… քանի որ մենք գործ ունենք հակաժողովրդավարական համակարգի եւ բռնապետի հետ»,- ասել է Աքեսոնը: Քաղաքական գործիչը նաեւ տարակուսել է, թե կարելի՞ է արդյոք ժողովրդավարական ճանապարհով ընտրված համարել Էրդողանին, որը հպարտանում է, որ իր կառավարման 20 տարիների ընթացքում ոչ մի համաազգային ընտրություններում չի պարտվել։ «Ես հակաիսլամական SD կուսակցության առաջնորդն եմ եւ ամուր հայացքներ ունեմ Էրդողանի նման իսլամիստ բռնապետի մասին: Նա ընտրվում է ժողովրդի կողմից, այո։ Բայց այդ իմաստով նույնն է նաեւ Պուտինը»,- ասել է նա: «Շվեդիայի դեմոկրատներ» (SD) հակաէմիգրացիոն կուսակցությունը սեպտեմբերին կայացած համընդհանուր ընտրություններում դարձել է երկրի երկրորդ ամենամեծ կուսակցությունը՝ հավաքելով ձայների 20,54 տոկոսը։ Նրանց աջակցությունը չափազանց կարեւոր է վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի աջ կոալիցիոն կառավարության համար: Թուրքիան եւ Հունգարիան միակ երկու երկրներն են, որոնք դեռ չեն վավերացրել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Աքեսոնի մեկնաբանությունները հնչել են մեկ շաբաթ անց այն բանից, երբ քրդամետ ակտիվիստները Ստոկհոլմի քաղաքապետարանի մոտ ոտքերից կախել են Էրդողանի խրտվիլակը: Ցուցանմուշը պետք է հիշեցներ իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիի ճակատագրի մասին, որի մարմինը կախել էին հանել այն բանից հետո, երբ նա գնդակահարվել էր 1945 թվականին: Ե՛վ Թուրքիայի, եւ՛ Շվեդիայի կառավարությունները դատապարտել են այդ ակցիան, սակայն այն Շվեդիայում քննարկում է առաջացրել խոսքի ազատությունը չզոհաբերելու անհրաժեշտության մասին: Հունիսի վերջին Թուրքիան եւ Շվեդիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ճանապարհ հարթելով անդամակցության գործընթացի մեկնարկի համար։ Սակայն Անկարան ասում է, որ իր պահանջներն անկատար են մնում:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02