ԱՄՆ-ն ու Գերմանիան չկարողացան լուծել Ուկրաինային տանկեր մատակարարելու հարցը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին։
Նշվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չի կարողացել ճնշում գործադրել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի վրա, որպեսզի թույլատրի Լեհաստանից և այլ երկրներից գերմանական Leopard տանկեր մատակարարել Ուկրաինային։
Եվրոպական և այլ բանակներին մատակարարվող Leopard տանկերը, ինչպես նաև գերմանական այլ զինատեսակներ արգելվում է մատակարարել երրորդ երկրներ առանց Գերմանիայի պաշտպանության նախարարության թույլտվության։ Այդուհանդերձ, Լեհաստանում Ուկրաինային գերմանական տանկերն արդեն խոստացել են ռուսական բանակի դեմ կռվելու համար։
Պիստորիուսն ավելի վաղ ասել էր, որ Գերմանիան նման թույլտվություն կտա միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն թույլ տա M1 Abrams տանկերը մատակարարել Ուկրաինային։ Սակայն Պենտագոնը չափազանց ծախսատար է համարում Ուկրաինային Abrams տանկերով զինելը։
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել էր, որ այլ երկրների կողմից գերմանական տանկերի մատակարարման համակարգման հարցը կորոշվի ուրբաթ՝ հունվարի 20-ին։
12:12
11:47
11:34
11:17
11:03
10:45
10:23
10:08
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
18:08
17:47
17:35
17:05
16:46
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02